Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիշում եմ ու ժպտում էն մեկին, ում դեռ պետք է սիրահարվեմ. Ռաֆայել Երանոսյան

ՖՈՏՈ

 Life.panorama.am-ը գրում է.

 Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ առանց բեմական դիմակի:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են էն օրերի հետ, որպիսիք այսօր ոչ մի երեխա չի ունենում: Մանկությունս մասամբ անցել է Սովետական ժամանակշրջանում, մասամբ էլ անկախ Հայաստանի առաջին տարիներին: Հիշում եմ՝ մութ ու ցուրտ տարիներին բակի երեխաներով հավաքվում էինք, ճամբարներ ու խաղեր կազմակերպում: Էն ժամանակ իսկական ընկերություն կար, կարող էինք  հավաքվել մեր սարքած փոքրիկ տնակում, ամեն մեկս տանից մի բան բերեր ու հաց, պանիր, լոլիկով մի մեծ քեֆ կազմակերպեինք, ինչը հետո դարձավ մանկության ամենավառ հիշողություններ: Հիշում եմ՝ հատկապես ամառային արձակուրդներին առավոտից մինչ ուշ գիշեր մեր բակի երեխաներով իրար հետ էինք, հետո քրտնած ու ցեղոտ գնում էինք տուն, մեր մամաները ջղայնանում էին, շատ անգամ մեզ ծեծում, բայց մեկ է, դրանք էլ դարձան մանկության լավագույն հիշողություններ:

 Եկաորովհետեւ...

Եկա, որ ասեմ ներսումս եղած ասելիքը ու կարծում եմ՝ դա ինձ մոտ ստացվում է: Ես լույս աշխարհ եկա ապրելու համար, սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, ընկերներիս: Իմ գալու համար յուրաքանչյուր օր շնորհակալ եմ Աստծուն:

 Ճակատագրական կետ...

Ճակատագրական կետ էր հենց մասնագիտությունս, որի մեջ ասես մխրճվեցի ու օր օրի ավելի սիրեցի. Մինչ օրս էլ զգում եմ, որ գնալով ավելի եմ սիրում դերասանական արվեստը:

Հիշում եմ ու տխրում...

Հիշում եմ ու տխրում… շատ բան ունեմ հիշելու ու տխրելու, բայց աշխատում եմ շատ չտխրել: Մայրիկիս եմ հիշում ու շատ եմ տխրում: Հիշում եմ անցած օրերն ու էլի տխրում, որ չեն կրկնվելու, երեկվա օրս էլ, երբ հիշում եմ, կրկին տխրում եմ, որ արդեն անցած է: Յուրաքանչյուր անցած բանի համար տխրում եմ, երբ հիշում եմ, բայց փորձում եմ շատ չտխրել, որպեսզի կյանքս դրական մթնոլորտում անցնի:

Հիշում եմ ու ժպտում...

Հիշում եմ ու ժպտում էն մեկին, ում դեռ պետք է սիրահարվեմ: Նա դեռ չկա, բայց երբ հիշում եմ, որ լինելու է մեկն, ով ինձ պետք է գրավի, խեղճացնի ու առնի ես-ս, մեջս դրական, խորը շնչով ժպիտ է առաջանում:

 Ափսոսում եմ ...

Ափսոսում եմ, որ այն, ինչ կարող էի անել ավելի շուտ, չգիտես ինչու չարեցի:

 Վստահ եմ...

Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք ու ունենալու ենք լավ Հայաստան, հզոր պետություն: Ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

Նպատակ ունեմ...

Նպատակ ունեմ չնահանջելու, սիրում եմ ժամանակի հետ առաջ գնալ, ոչ թե տեղում դոփել:

Չասացի կներես ու...

Չասացի կներես ու փոշմանեցի, որովհետեւ ըստ իս «կներես» պետք է ասի յուրաքանչյուրը: «Կներես»-ը շատ լավ բառ է, ես աշխատել եմ միշտ, երբ մեղավոր եմ, ասել այդ բառը:

Կարոտում եմ...

Կարոտում եմ ամեն ինչին, բոլորին, ուղղակի կարոտում եմ:

Սիրում եմ...

Սիրում եմ մարդկանց, թեպետ մարդն ինքն իրենով վատ երեւույթ է:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Կցանկանայի մարդկանց մեջ չարությունը փոխել, հանել այն, որպեսզի մեկը մյուսի հանդեպ բարի լինեին: Իսկ իմ կյանքում անփոփոխ կթողնեի այն մարդկանց, ովքեր կան իմ կյանքում, նրանք, ում ընդունել եմ հենց այնպիսին, ինչպիսին կան, չէի ցանկանա փոխվեն:

 Գնում եմ դեպի...

Գնում եմ դեպի պայծառ ապագան, այնտեղ, ուր կրակ, լույս ու ձգտում կա:

 Պայքարել եմոր...

Պայքարել եմ, որ…չէ, երբեւէ չեմ պայքարել, դեռ չեմ պայքարել:

Հպարտ եմ ինձնովորովհետեւ...

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ ունեմ լավ ընկերներ, շրջապատված եմ լավ մարդկանցով, լավ թատրոնում եմ աշխատում ու ունեմ լավ կոլեկտիվ: Հպարտ եմ ինձնով, որովհետեւ ունեմ կողքիս մարդիկ, որոնցով հպարտ եմ:

Վախենում եմ...

Վախենում եմ վերեւում նշված մարդկանց կորցնելուց:

Երազում եմ...

Երազում եմ…ուղղակի երազում եմ…երազում եմ այն մեկին տեսնել, ում պետք է սիրահարվեմ, երազում եմ, որ խաղաղ ապրենք, որ յուրաքանչյուր զինվոր տուն գնա, մարդիկ լավ ապրեն, աշխատանք ունենան:

Կգա մի օր ու ես...

Կգա մի օր ու ես կասեմ… կգա մի օր, ու մարդիկ կհասկանան, որ էն ամենն, ինչի մասին խոսեցի, ճիշտ էր:

Շնորհակալ եմ...

Շնորհակալ եմ ծնողներիս, ընկերներիս, էն ամենին, ինչ շրջապատում է ինձ: Շնորհակալ եմ հանդիսատեսիս, որ միշտ կողքիս են, ես նրանց շատ եմ սիրում, երդվում եմ՝ շատ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել էԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանՀրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ