Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳԳործող ռեժիմի հակահայ քաղաքականության պայմաններում ճշմարտությունը եվրոպացի պատվիրակներին հնչեցվեց քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված հավաքների և երթերի միջոցով։
Հանրապետականը դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ մեր ասելիքը վերաբերում է այն թեմաներին, որոնք նորմալ, ազգային կառավարության առկայության պայմաններում պետք է լինեին օրակարգային և առաջ քաշվեին եվրոպական համայնքի հերթական գագաթնաժողովում։
Թաքնվելով, կեղծելով և նեղանձնայինը առաջին պլան մղելով՝ չեն կարող խմբագրել Բաքվի բանտերում գտնվող հայերի ճակատագիրը, Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը և հակաժողովրդավարական ռեժիմի կառուցումը։
Այնտեղ, որտեղ մեզ փորձում է հրել գործող կառավարիչը, ոչ թե եվրոպական արժեհամակարգն է, այլ թուրքական հավակնությունների թակարդը։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



