Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան Սաղաթելյան
Հարգելի' պարոն Մակրոն,
հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ:
Ֆրանսիայի Հանրապետության բոլոր նախագահները տարբեր առիթներով, այդ թվում` նաև պետական այցերով, բազմաթիվ անգամներ ժամանել են Հայաստան։
Զեզ ժառանգություն մնացած ջերմ ու ամուր հարաբերությունները տասնամյակների աշխատանքի արդյունք են, որը դուք և Փաշինյանը ցանկանում եք ոչ միայն սեփականաշնորհել, այլ նաև աղավաղել։
Ձեր աշխարհաքաղաքական շահերի համար Հայաստանի անկախության տարիները արբանյակ լինելու ժամանակաշրջան անվանելը ոչ միայն վիրավորական, այլև անընդունելի է։
Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք, որոնք, եթե իսկապես գնահատում եք մեր երկրների երկարամյա բարեկամությունը, լավ կլինի լուծել կոնկրետ քայլերով, ոչ թե Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։
Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը երբեք չդառնա որևէ մի երկրի, առավել ևս Թուրքիայի կամ Ադրբեջանի արբանյակը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



