Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի բնակիչ, 41-ամյա Գեղամ Հ․-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Թե տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն, պարզվում է։
Այս պահին փրկարարները փորձում են մահացածի մարմինն իջեցնել և մոտեցնել դիատարին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ մահացածը բնակվում էր նշված շենքի 9-րդ հարկում։ Նրանց խոսքով՝ նա տանը եղել է մոր հետ, մի պահ դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու, իսկ վայրկյաններ անց մայրը լսել է ուժեղ հարվածի ձայն։ Դուրս գալով՝ նա որդուն հայտնաբերել է այդ վիճակում։ Նշվում է նաև, որ հաջորդ օրը նա պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



