Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախատեսված խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և այս փուլում քաղաքական գործընթացները առավել լարված և հաշվարկված են դառնում։ Գործող իշխանությունը, փորձելով օգտագործել արտաքին գործոնները, դրանք ներկայացնում է որպես ներքին ձեռքբերումներ՝ ձևավորելով «պատմական պահի» տպավորություն։ Մայիսի սկզբին Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովը հենց այդ տրամաբանության մեջ է ընկալվում․ բարձր մակարդակի այցերի և արտաքին փայլի ֆոնին հանրության մի հատվածի մոտ ձևավորվում է զգացողություն, թե երկիրը գտնվում է դիվանագիտական բացառիկ հաջողությունների փուլում։

Միևնույն ժամանակ, փորձագիտական շրջանակներում հնչում են կտրուկ և զգուշացնող գնահատականներ։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Փաշինյանի անհեռատես ու անհաշվարկ քայլերը՝ մեզ բոլորիս հերթական պատուհասությունն են բերելու, ցավոք սրա մասին շարքային հայրենակիցը չի գիտակցում, կամ ուղղակի չի ուզում դրա մասին բարձրաձայնել։ Եվրոչինովնիկների այս այցը, ինչքան էլ Փաշինյանը փորձի ներկայացնել «աննախադեպ» ու «պատմական», բացառապես մի խնդիր է լուծում․ ամեն գնով Նիկոլին պահել իշխանության, և հանձինս նրա Հայաստանում ստեղծել մաքուր հակառուսական կենտրոն։ Ասածս ապացուցելու համար պետք է ընդամենը նայել, թե րոպեներ առաջ ի՞նչ հակառուսկաան «բոցաշունչ» ելույթ ունեցավ Զելենսկին մարզահամերգայինում։ Սրան էլ կարող ենք հավելել Տիխանովսկայային Երևանում դասախոսություն կարդալու դրվագը և պատկերը դառնում է պարզ ու հասկանալի։ Այսինքն ևս մեկ անգամ համոզվում ենք, որ 2018-ին տեղի ուենցած «գունավոր հեղափոխության» արմատներն ուր են գնում, տեսնում, թե այսօր ՀՀ-ում պաշտոնյաներն ինչ խոսույթ են ունեցել, ինչով են զբաղվել մինչև 2018-ը, ինչ ակցիաներ են կազմակերպել ու իրականցնել, և այսօր ինչ «սաստավ» են կանչել (Սանդուն էլ ձեզ նվեր) և կհասկանանք, թե ուր է տանում Փաշինյանը Հայաստանը։ Ներկայումս տեղի ունեցող այս տեսարանները Փաշինյանին հունիսի 7-ին լրացուցիչ ընտրազանգված ապահովելու խնդիր լուծելուց բացի, Հայաստանի համար ոչ մի էական շոշափելի արդյունք իր մեջ չի պարունակում։ Ընդամենը որոշակի չկողմնորոշված մարդիկ տեսնելու են այս գեղեցիկ շոուն, որոշակի ոգևորվածություն են ապրելու և հունիսին իրենց ձայնը տալու են Քպ-ին՝ չհասկանալով, որ այդ կերպ ՀՀ ինքնության վրա վերջնականորեն դնում են տապանաքար։ Ըստ էության՝ իշխանությունը փորձում է արտաքին ակտիվությունը ներկայացնել որպես ներքին հաջողություն՝ ստեղծելով «պատմական պահի» տպավորություն։ Սա հիշեցնում է ուշ խորհրդային շրջանի մեխանիզմները, երբ արտաքին հանդիպումները և հայտարարությունները ներմուծվում էին որպես ներքին լեգիտիմության աղբյուր։

Հարկ է նշել, որ նման մոդելը աշխատում է միայն այն դեպքում, երբ արտաքին արդյունքները նյութական են՝ ներդրումներ, անվտանգային պայմանագրեր, շոշափելի տնտեսական օգուտներ, հակառակ դեպքում այն արագորեն բացահայտվում է որպես շոու՝ զրո քաղաքականություն։ Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է միաժամանակ թուլացնել իր ավանդական անվտանգային կապերը՝ առանց նորերի լիարժեք կառուցման, և ներգրավվել մեծ խաղացողների մրցակցության մեջ՝ առանց այդ մրցակցությունը կառավարելու համար բավարար ռեսուրսների։ Ողջ գործընթացը մեծապես ծառայում է ներքին լսարանների մոբիլիզացիային՝ քողարկելով այն փաստը, որ հստակ ձևակերպված և հաշվարկված ռազմավարություն այս պահին տեսանելի չէ։ Հ․գ․ Լսելով եվրոպացիների ելույթները, նրանց դատարկ պաթոսն ու պոպուլիզմը, հասկացա, որ Փաշինյանի էպոտաժային կերպարից ոչնչով չտարբերվող արարածներ են»։

Այս գնահատականները, անկախ դրանց սրությունից, բարձրացնում են առանցքային հարց․ արդյոք արտաքին ակտիվությունը վերածվում է իրական արդյունքի, թե մնում է ներքին օգտագործման համար նախատեսված քաղաքական ներկայացում։ Պատմական փորձը հուշում է, որ արտաքին հարթակներում հնչող հայտարարությունները արժեք ունեն միայն այն դեպքում, երբ դրանց հետևում կանգնած են կոնկրետ պայմանավորվածություններ և շոշափելի արդյունքներ։ Հակառակ դեպքում դրանք արագորեն վերածվում են տեղեկատվական աղմուկի, որը կարճ ժամանակ անց կորցնում է իր ազդեցությունը։

Այս համատեքստում առավել կարևոր է հասկանալ՝ նման միջոցառումների անցկացումը ընտրություններից անմիջապես առաջ պատահական համընկնում է, թե հստակ հաշվարկված քայլ։ Քաղաքական տրամաբանությունը ցույց է տալիս, որ նման իրադարձությունները կարող են ծառայել ներքին լսարանի վրա ազդելուն՝ ձևավորելով հաջողության և կայունության զգացողություն։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում վճռորոշը մնում է ոչ թե արտաքին փայլը, այլ այն, թե ինչ իրական արդյունք է ստանում պետությունը՝ անվտանգային, տնտեսական և ռազմավարական մակարդակներում։ Եթե այդ արդյունքները բացակայում են, ապա նույնիսկ ամենափայլուն բեմադրությունը չի կարող երկար ժամանակ քողարկել խորքային խնդիրները։

Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին