ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 5-ից ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը։ Վերջինս բանկային և ֆինանսական ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական ենթակառուցվածքների և զարգացող թվային ֆինանսների փոխկապակցված ոլորտներում շուրջ 30 տարվա ղեկավարման փորձով:
Այս նշանակումը կապահովի բանկի զարգացման նոր փուլ՝ թվային վերափոխմամբ, կառավարման և բիզնես մոդելների արդիականացմամբ՝ շարունակելով պատասխանատու և կայուն գործելակերպը։
Բանկից միաժամանակ տեղեկացնում են, որ վեց տարվա նվիրված աշխատանքից հետո Մհեր Անանյանը դադարեցրել է իր լիազորությունները ԱրարատԲանկի վարչության նախագահի, գործադիր տնօրենի պաշտոնում։ Մհեր Անանյանի ղեկավարման տարիները համընկան բացառիկ բարդ ժամանակահատվածի հետ, սակայն բանկը պահպանեց իր գործառնական կայունությունը, վերահսկողական կարգապահությունը և արժեքահեն մոտեցումը։
Բանկի խորհուրդը շնորհակալություն է հայտնում Մհեր Անանյանին արժեքավոր ներդրման, հաստատուն առաջնորդության և բանկի կայուն զարգացման գործում ունեցած նշանակալի դերի համար։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից



