Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայի գործողությունների թիրախ կարող է դառնալ նաև Սիրիայի հայ համայնքը. արաբագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակոմ: Սիրիական խնդրի հետ կապված Թուրքիայի հաշվարկները, ծրագրերը ձախողվում են և դա լրջորեն անհանգստացնում է Անկարային: Այս մասին մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, այդ անհանգստությամբ պայմանավորված էլ Թուրքիան սկսել է հրետանային հարվածներ հասցնել Սիրիայի քրդերի դիրքերին:

«Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները նաև շանտաժի տարրեր են  պարունակում: Սրանք քայլեր են` ուղղված ԱՄՆ-ի դեմ: Սրանով Թուրքիան փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ Սիրիայի  քրդերի հետ կապված տարաձայնություններ կան, բայց նույնիսկ ԱՄՆ-ի հետ չհամըկնող դիրքրոշումներ ունենալու պարագայում կարող է նման գործողությունների գնալ»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թուրքագետը նկատեց, որ Սիրիայի հյուսիում տեղի ունեցող զարգացումնեը չեն բխում Թուրքիայի շահերից: Մտավախություն կա, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Սիրիայի հարցի հետ կապված, և, այդ պարագայում, ինքը կմնա խաղից դուրս:

«Ուստի Անկարան, տարբեր միջոցներ օգտագործելով, փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել: Առաջին քայլը Սիրիայի քրդերի դեմ հրետակոծություններն էին: Տեսնում ենք, որ  գնալով Թուրքիայի շուրջ օղակը սեղմվում է և նա կարող է անկանխատեսելի գործողությունների դիմել: Ի վերջո, Թուրքիան այս տարիների ընթացքում հսկայական ռեսուրսներ է ներդրել և հիմա ինքը ձախողման եզրին է: Անկարան երկընտրանքի առաջ է կանգնած: Կամ գնալ ցամաքային գործողությունների, կամ սպասել: Երկուսի պարագայում էլ հետևանքները Թուրքիայի համար ծանր են»,-ավելացրեց թուրքագետը:

Սիրիայում կրակի դադարեցման մասին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռքբերված համաձայնությունը նմանվում է չար կատակի: Այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Տեսնում ենք, որ թեժ մարտեր են տեղի ունենում Սիրիայում: ԱՄՆ-ի գլխավորած կոալցիան, ՌԴ-ն շարունակում են օդային ավիահարվածները, կառավարական ուժերը առաջ են շարժվում: Անկարան, Սաուդյան Արաբիան ակտիվություն են դրսևորում, հայտարել են, որ պատրաստ են ցամաքային գործողությունների, արդեն զորավարժություններ են տեղի ունենում: Այնպես որ, մեծ հաշվով, կրակի դադարեցում չկա»,-ասաց արաբագետը:  

Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այս իրավիճակում նաև դրական միտում է նկատվում: Այս զարգացումները լույս են սփռում Սիրիայում տեղի ունեցող այն խորքային գործընթացների վրա, որոնք իրականում կան:

«Ճիշտ է, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացել է «Իսլամական պետության» վրա, բայց այնտեղ կռվում են այնպիսի խմբավորումներ, որոնք չեն զիջում Իսլամական պետությանը: Այս վերջին զարգացումները դրդեցին, որ այդ ուժերի հետևում կանգնած Թուրքիան ու Սաուդյան Արաբիան ակտիվ հայտարարություններով հանդես գան և որոշակի քայլեր ձեռնարկեն: Պատահական չեն տեղեկությունները, որ Թուրքիայից մեծ քանակի զինամթերք է բերվում Սիրիա»,-ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետն ընդգծեց, որ Թուրքիայի գործողությունների ընթացքում հնարավոր է թիրախ դառնա նաև Սիրիայի հայկական համայնքը: Չի բացառվում, որ Թուրքիայի ուղղորդմամբ կրակահերթերն ուղղվեն դեպի Հալեպի քրիստոնեական թաղամասեր: 

 

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել