Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես փորձում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն մոտեցնել կյանքին. Դիանա Գրիգորյանը՝ «Առաջնորդները» հեռուստասերիալի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերությամբ «Առաջնորդները» հեռուստասերիալի մեկնարկն արդեն տրված է: Չնայած այս սերիալը երկար ժամանակ է, ինչ հասանելի էր համացանցում, այնուամենայնիվ, հեռուստատեսային մեկնարկով այն վարկանիշային սանդղակում առաջին հորիզոնականում է. այս մասին Life.panorama.am-ին հայտնեց հեռուստասերիալի սցենարի հեղինակ, գլխավոր հերոսուհի Դիանա Գրիգորյանը.

««Առաջնորդները» հեռուստասերիալի ցուցադրումից հետո թեկուզ մեկ օրվա արդյունքների մասին խոսելիս մենք կարող ենք խոսել թվերով, որոնք արձանագրված են՝ «Առաջնորդները» հեռուստատեսային վարկանիշային սանդղակում եղել է առաջին տեղում, ինչի համար ուրախ եմ, թեպետ, չեմ կարող չասել նաեւ, որ այդ հաջողությունը սպասելի էր, որովհետեւ մեր թիմն ամեն բան արել է հեռուստադիտողին գոհացնելու համար: Իհարկե, բացառապես բոլորին գոհացնել չենք կարող, բայց երջանիկ ենք ու շատ շնորհակալ հեռուստադիտողի այն շրջանակին, որոնց շնորհիվ գնահատվեց մեր աշխատանքը»,- նշեց Դիանա Գրիգորյանը:

Քանի որ «Առաջնորդները» հեռուստասերիալը ամիսներ շարունակ համացանցում հասանելի լինելուց հետո սկսեց հեռարձակվել «Արմենիա TV»-ով, կարծիք կա, թե հեռուստասերիալն արդեն ավարտվել է: Այս հարցին ի պատասխան սցենարի հեղինակը նկատեց. «Ոչ, հեռուստասերիալը ավարտված չէ, այն զուգահեռ նկարահանվում է, հիմա համացանցում կա 97 սերիա, որոնք հեռարձակվում են Միացյալ Նահանգների հեռուստադիտողի համար: Առաջիկայում սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումներ»:

Հետաքրքքրվելով, թե որպես հեռուստասերիալի սցենարի հեղինակ, սցենարի ավարտն ուրվագծո՞ւմ է, Դիանա Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցին ես միշտ այսպես եմ պատասխանաում՝ ես փորձում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն մոտեցնել կյանքին, որովհետեւ կյանքն ավելի անհավանական է, քան կինոն, որովհետեւ կյանքում կարող ե ստեղծվել իրավիճակներ եւ այդ իրավիճակներից դուրս գալու խնդիրների լուծումների այնպիսի տարբերակներ, որ դրանք կարող են  մարդկային երեւակայության սահամաններից դուրս լինել: Ուստի ինչպես եւ կյանքն իր անկանխատեսելիությամբ, իր հետաքրքիր ապտակներով, այնպես էլ սերիալում սյուժետային փոփոխությունները կլինեն ընթացքում, սյուժեն կզարգանա ինչպես կյանքը՝ իր հունով, հետաքրքիր անակնկալներով ու անկանխատեսելի իրադարձություններով: Ավարտի մասին չեմ մտածել ու չեմ էլ ցանկանում մտածել, որովհետեւ դեռեւս նոր է այս ամենը ու դեռեւս մենք նոր ենք ապրում այս կյանքը, որը կոչվում է «Առաջնորդներ»»:

Հեռուստասերիալում ներգրավված են առաջատար դերասաններ, նրանց կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե ոչ, Դիանա Գրիգորյանը նկատեց. «Մենք շատ լավ անձնակազմ ունենք եւ շատ ենք ցանկանում այս անձնակազմով երկար աշխատել: Անշուշտ կլինեն նոր մուտքեր, բայց թե ովքեր կլինեն նրանք, դեռ չգիտեմ, միայն թե այդ մուտքերը եւս կլինեն շատ անկանխատեսելի, գուցե ԱՄՆ-ից նոր դերասաններ միանան մեզ, հստակ չգիտեմ»:

«Ճանաչելով մարդու էությունը, բանավորությունն ու հնարավորությունները՝ կարողանում ես ճիշտ եւ ճիշտ համապատասխան կերպար ստեղծել իր համար, ինձ շատ է օգնում այն փաստը, որ սցենար գրելիս ճանաչում եմ դիմացինիս: Թերեւս սա է պատճառը, որ արդեն քանի նախագիծ է, մեր անձնակազմը գրեթե չի ենթարկվում փոփոխությունների»,- դերասանական անձնակազմի մասին խոսելիս՝ ավելացրեց «Առաջնորդները» հեռուստասերիալի սցենարի հեղինակը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում