Վեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վեդիում 2 անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել բռնի սեքսուալ գործողություններ։ Առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, եղել է փետրվարի 12-ին, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, և հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը
«Հաղորդումները տրվել են դպրոցի տնօրենի, հավաքարարի, հոգեբանի կողմից, ովքեր նկատել են, որ երեխաներին համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները, երեք անձ է ներգրավված, երեք անձանց մասով քննությունը կատարվել է ոչ թե քննչական մարմնի կողմից, այլ մեր կողմից։ Փետրվարին և ապրիլին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 հոգին էլ վկայի կարգավիճակում են»,-նշել է Էլբակյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



