Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարվեստական և վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» ծրագրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան վայելել Փելեշյանի «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակները» (1975) ֆիլմերի վերականգնված տարբերակները։ Փելեշյանը կմասնակցի ցուցադրություններին։
Կաննի «Դասականներ» ծրագիրն իրականացվում է 2004 թվականից։ Նպատակն է վերականգնված տարբերակով ներկայացնել բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր և հարգանքի տուրք մատուցել ոլորտի ներկայացուցիչներին։
Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



