Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ հայրենիք: Եթե շատերը հասցրել են մոռանալ, սրանք փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարաբանության (եթե դա կարելի է այդպես անվանել) երեք հենման կետերն են, երեք թեզերը: Այսինքն, ըստ Փաշինյանի, որտեղ հաց, այնտեղ էլ... հայրենիք: Սա՛ է փաշինյանական մոտեցման վերջնահաշիվը: Այլ կերպ ասած՝ ի՜նչ հայրենիք, կարևորը հացն է:

Այն, ինչ ասում է Փաշինյանը, հայկական երևի ամենատխուր՝ «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» ասացվածքի այլափոխված ձևն է: Բայց խորհելու և լրջորեն խորհելու նյութ է. իսկ որքանո՞վ է արդարացված կենցաղային հանգամանքներ արտացոլող ասացվածքը... պետական գաղափարախոսության վերածելու մղումը: Ու սա դեռ երևույթի միայն մի կողմն է: Փաշինյանը համարում է, որ հայրենիքը հաց ունեցող այն տարածքն է, որը տվյալ պահին պարփակված է պետության սահմաններում: Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ հայերիս հայրենիքը բացառապես ՀՀ սահմաններով պարփակված տարածքն է: Ակնհայտ է, որ բազմահազարամյա պատմություն և այդ պատմության ընթացքում զանազան վայրիվերումներ ունեցած ժողովուրդների, ազգերի ներկայիս փաստացի պետության տարածքը կարող է չհամընկնել հայրենիքի, պատմական հայրենիքի պատկերացման հետ: Առավել ևս, որ նույն այդ բազմահազարամյա պատմության ընթացքում նույն այդ հայրենիքով մեկ պատմական, մշակութային անջնջելի հետք ու ժառանգություն-վկայություններ կան, կա պատմական, գերդաստանային, եթե կուզեք՝ «գենետիկ» հիշողություն: Ու միայն հայերիս պատկերացումների մասին չէ խոսքը:

Իսկ Փաշինյանն ասում է՝ չէ, ոչ մի դեպքում Վանը, Մուշը, Կարսը, առհասարակ Արևմտյան Հայաստանը հայրենիք չեն, չեն էլ կարող լինել, մոռացեք: Մոռացեք, որ եղել է Արցախ: Ինքը (անձամբ, էլի) «Ղարաբաղյան շարժման էջը փակել է»:

Ասենք, բառացիորեն օրերս էլ մեկ այլ «գյուտ» արեց: Աշխարհագրական: Փաշինյանը հայտարարեց, թե Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ Արցախն ուրանալու և ադրբեջանական տարածք ճանաչելու օրը և դրան զուգահեռ փոխել է, կամ փոխվել է Հայաստանի աշխարհագրությունը: Կարելի է կարծել, թե Հայաստանը «վեր է կացել» ու կտրուկ ցատկով հայտնվել Ալպերի կողքին, առնվազն՝ Կարպատների…

Այնուհանդերձ, կարևորը ոչ թե այն է, թե ինչ է պատկերացնում Փաշինյանը, այլ այն, թե դու, սիրելի հայրենակից, ինքդ ինչ ես կարծում:

Գանք Հայ առաքելական եկեղեցուն: Փաշինյանը, իրեն երևի բողոքական մեծ բարեփոխիչ երևակայելով, հանդես է գալիս մեր ազգային Եկեղեցին կազմաքանդելու դիքերից: Աշխարհիկ, ըստ որում՝ խիստ ոչ պոպուլ յար գործիչը իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե այդ ինքը պիտի որոշի՝ ով լինի Կաթողիկոս, ով լինի եպիսկոպոս, ով չլինի: Սա ոչ միայն սահմանադրական, օրենսդրական մի շարք նորմերի կոպտագույն խախտում է, այլև դարերով հաստատված ու գործող կարգերը խարխլելու, Եկեղեցու հիմքերը սասանելու, ըստ այնմ՝ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը առնվազն կամայական հսկողության տակ մտցնելու, եթե ոչ հիմնովին ձևախեղելու ակնհայտ նպատակադրում:

Ու էլի՝ հարցը Փաշինյանի խեղաթյուրված ընկալումները չեն, ինչպես էլ որ նա դրանք փաթեթավորի: Հարցը այն է, թե մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին, և մենք, արդեն որպես հասարակություն, ինչ ենք կարծում այդ ամենի մասին:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր Եկեղեցին գոյություն ունենա, թե՞ չենք ուզում:

Ու միայն Եկեղեցին չէ: Պատմական ու մշակութային ժառանգությունն էլ: Նույն Փաշինյանն էր ասում, չէ, որ «Գառնիի տաճարը մի հռոմեական հավաբուն է…»:

Կողմնորոշվելու հարց է: Քանի՞ հոգի կա էլի, որ Գառնու տաճարն այդպիսին է համարում:

Դեռ չենք խոսում այն խեղումների մասին, որ այս տարիներին իրականացվել են հանրակրթության ոլորտում: Չենք խոսում պատմական իրողությունների մասին Փաշինյանի հայտարարությունների ու նենգախեղումների մասին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է անում՝ առիթ-անառիթ փորձելով կատարվածի մեղքը բարդել… հենց մեր վրա, ինչը տիպիկ ժխտողականության, թուրքական թեզերի արտահայտություն է:

Մեկ այլ հանգամանք. Փաշինյանի քաղաքական գործունեության բնութագրական կողմերից են շանտաժի դիմելը («ինձ չընտրեք, պատերազմ կլինի…», «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), բացահայտ ստելը (Փաշինյանի ստերի մասին դիսերտացիաներ կարելի է գրել), բառային ագրեսիան, իր ընդդիմախոսներին վիրավորելը, փողոցային բառապաշարը, ձայնը գլուխը գցելը, նյարդային շարժումներ անելը, քաղաքական անպատասխանատվությունը: Առհասարակ, Փաշինյանի «աշխարհընկալմամբ»՝ ամեն ինչում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ մի դեպքում ու երբեք՝ ինքը: Ինքը ոչնչի համար պատասխանատու չէ, բայց ամեն ինչից «հասկանում» է, գիտի՝ ինչպես ոչխար պահել, դպրոց կառուցել, պետություն ղեկավարել, անգլերենով մոշ աճեցնել, նույնիսկ՝ պատարագ մատուցել (մեղա՜…) և այդպես շարունակ:

Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է, երկիրն ու ժողովրդին թշնամական հարձակման ու էքսպանսիայի ռիսկի տակ դնելը «խաղաղություն» է, թուրքական ու ադրբեջանական պահանջները կռացած կատարելը «ինքնիշխանություն» է:

Բայց ևս մեկ ու վերջին անգամ ընդգծենք. հարցը Փաշինյանն ու փաշինյանությունները չեն: Հարցն այն է, թե ինչ են կարծում, ինչպես են իրականությունն ընկալում մարդիկ:

Անկասկած, յուրաքանչյուրն ազատ է իր որոշման ու կողմնորոշման մեջ: Բայց առաջիկա ընտրությունը ճակատագրական է լինելու՝ ցանկացած պարագայում: Ուստի արժե մի քիչ ավելի երկար խորհել. իսկ ես ի՞նչ ընդհանուր բան ունեմ այս մարդու և նրա պատկերացումների, մոտեցումների հետ, նա ինձ (մեզ), իմ զավակներին, թոռներին դեպի ո՞ւր է ուզում տանել՝ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, հազարավոր զինվորների մահվան մատնելուց հետո, Արարատն ուրանալուց հետո, Հայ եկեղեցու վրա հարձակվելով ու արժանավոր մարդկանց հետապնդելով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով