Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 7-ի համար

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Խոյ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստացված տեղեկությունները հակասական են: Այնուամենայնիվ, կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից և ամեն բան, շատ արագ, կհարթվի, ինչի համար մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն: Օգտակար խորհուրդներ կստանաք, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց: Օրվա առաջին կեսին կնքված գործարքները եկամտաբեր կլինեն:

Երեկոյան ի հայտ կգան նոր հետաքրքրություններ: Եթե ինչ- որ բանից դժգոհ եք , ապա միայն ժամանակի սղությունից:  Ընտանեկան խնդիրները հեշտությամբ կլուծեք: Մտերիմները, հերթական անգամ, կհամոզվեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:

Ցուլ: Համառություն և հաստատակամություն դրսևորելու դեպքում՝ կարող եք մեծ արդյունքների հասնել: Ձեր կայացրած որոշումները կապշեցնեն շրջապատի մարդկանց: Շատերը կփորձեն ձեր օրինակին հետևել, սակայն ապարդյուն, և պատահական չէ, որ այսօր կշարժեք ոմանց նախանձը:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար:Մարդկանց հետ հարաբերություններում արագ եք կողմնորոշվում, և ճիշտ կարծիք կազմում նրանց մասին: Հնարավոր են արդյունավետ գործարքներ, ինչպես նաև որոշակի գումարային շահույթ: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, խուսափեք գերծանրաբեռնվածությունից:

Երկվորյակ: Հրաշալի օր է կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պատրաստ եղեք վճռական գործողությունների, միայն այդ կերպ կկարողանաք հաջողության հասնել: Սիրելիի հետ հարաբերություններում ծագած դժվարությունները թույլ չեն տա լավատեսությամբ նայել ապագային: Ստացված գումարը կծախսեք խնայողությամբ:

Զգուշացեք այն մարդկանցից , ովքեր կփորձեն իրենց կամքը թելադրել ձեզ, կպարտադրեն հետևել իրենց ապրելակերպին: Դրսևորեք համառություն, նաև գործի դրեք ձեր սուր լեզուն նրանցից ազատվելու համար:

Խեցգետին: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է գործողությունների հստակ ծրագիր մշակել և հետևել դրան: Անձնական հարաբերություններում առավել նախաձեռնող եղեք:  Հրաշալի օր է,  ձեզ համար համակրելի, մարդուն ընդառաջ գնալու համար: Հնարավորություն կընձեռնվի լուծել որոշ ընտանեկան խնդիրներ: Սիրով կօգնեք բոլոր այն հարազատներին , ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Այսօր չափազանց հավակնոտ եք: Հրաշալի օր է բիզնես-ծրագրերի շուրջ աշխատելու, ձեր մասնագիտական հեռանկարները գնահատելու համար: Կարող եք հանդիպել նրան, ով կօգնի ձեզ կարիերայի առաջխաղացման հարցում:

Առյուծ: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Անգամ մանրուքները կարող են զայրացնել ձեզ, սակայն, մյուս կողմից, նույն այդ մանրուքներն էլ կարող են ուրախություն պարգևել: Լավ է, եթե ձեր կողքին կա մեկը, ով ապագայի հանդեպ լավատես է, նրա տրամադրվածությունը կփոխանցվի նաև ձեզ:

Այսօր փորձեք, հնարավորինս, խուսափել կարևոր գործեր ձեռնարկելուց, քանզի չեք կարողանա կենտրոնանալ և հնարավոր է ձախողվեք: Ֆինանսական հարցերում զգուշավոր եղեք: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Հնարավոր են  փոքր վնասվածքներ :

Կույս: Առավել համբերատար եղեք և փորձեք զսպել ձեր հույզերը: Միայն այդ կերպ կկարողանաք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը: Մտերիմները ոչ միշտ են նկատում ձեր ձեռքբերումներն ու ձախողումները, ինչը ձեզ համար վիրավորական է: Փորձելով գրավել նրանց ուշադրությունը՝ երբեմն մոռանում եք չափի զգացողության մասին:

Ֆինանսական տեսանկյունից անբարենպաստ օր է: Հնարավոր են զգալի, անիմաստ ծախսեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Հրաշալի օր է բնության գրկում,  ընկերների հետ հանգստանալու համար:  Այսօր Նոր ծանոթությունների հավանականությունը քիչ է: Դժվար թե սիրային հարաբերություններ սկսվեն:

Կշեռք: Այսօր հնարավոր է հաղթանակ տանեք, սակայն դրանով չեք սահմանափակվի, ամեն բան դեռ առջևում է: Այն, որ կհաջողվի խուսափել որոշ խնդիրներից, դեռ չի նշանակում, թե դրանք  հետագայում չեն կրկնվի: Հիշեք, պարտադիր չէ ամեն հարց ինքնուրույն լուծել,նամանավանդ , երբ շրջապատում ունեք ընկերներ,համախոհներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հիասթափություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Երեկոյան խուսափեք մարդաշատ վայրերից: Նախընտրեք  հանգստանալ տանը, ընտանեկան խաղաղ միջավայրում:

Կարիճ: Հետաքրքիր օր է սպասվում: Մշտապես ձեռնամուխ եք լինում նոր գործերի, սակայն մտերիմները չեն շտապում մասնակցել ձեր բուռն գործունեությանը: Փոխարենը կարող են մեղադրել անխոհեմ վարքագծի, կյանքին անլուրջ վերաբերվելու մեջ: Եթե ժամանակին քայլեր չձեռնարկեք, ապա նման հանդիմանությունները կարող են վերջնականապես փչացնել ձեր տրամադրությունը:

Հետաձգեք ծախսերը և խոշոր գնումները: Այսօր անիմաստ շռայլություններ թույլ տալու ժամանակը չէ: Ճիշտ կվարվեք, եթե ապագա գնումների ցուցակ կազմեք և կողմնորոշվեք, թե դրանցինց որոնք են առաջնային:

Աղեղնավոր: Լարված և բարդ օր է սպասվում: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ճիշտ լուծումներ գտնել: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այն ավելի լավ կօգնի կողմնորոշվել, քան շրջապատի մարդկանց խորհուրդները:Այսօր կարող եք ստացված տեղեկություններով կիսվել մտերիմների հետ, մասնակցել որոշ կրթական ծրագրերի:

Ընդհանուր հետաքրքրությունները կօգնեն խուսափել ընկերների,նաև սիրելիի հետ վեճաբանություններից: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք հետաքրքիր են թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ի հայտ կգան նոր նախասիրություններ:

Այծեղջյուր: Փորձեք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Մարդկանց հետ շփումներում հնարավոր են որոշ մանր անախորժություններ, որոնք,բարեբախտաբար, լուրջ վիճաբանության չեն վերաճի: Ցանկացած հարցում լավատեսություն պահպանեք:

Ձեր ֆինանսական վիճակն այնքան էլ ճիշտ չեք գնահատում, իրականում այն բավականին կայուն է: Թեև այսօր աստղերը դրամակ շահույթ չեն կանխատեսում: Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու, անկեղծ զրուցելու համար: Առողջարարական պրոցեդուրաներն այսօր օգտակար և հաճելի կլինեն:

Ջրհոս: Թեև օրվա սկիզբն այնքան էլ բարեհաջող չի լինի, սակայն ավարտը՝ լիովին կգոհացնի: Որքան էլ շատ լինեն դժվարությունները ՝ հանձնվելը ճիշտ լուծում չէ: Համառություն դրսևորեք, փորձեք գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում չի ստացվել և անպայման հաջողության կհասնեք: Փորձառու մարդկանց հետ շփումները ոչ միայն հանարավորություն կտան նոր տեղեկություններ ստանալ, այլև ձեր առջև նոր հորիզոններ կբացեն:

Մարդկանց հետ շփումներում առավել զգուշավոր եղեք, այսօր ձեր ուշադրությունը կգրավեն հմայիչ, սակայն վտանգավոր անձինք, նրանց հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Երեկոյան հնարավոր են ուղևորություններ:

Ձկներ: Այսօր գործ կունենաք այնպիսի մարդկանց հետ, ովքեր հակված չեն հավատալ ձեր խոսքերին: Բոլոր խոստումները, անկեղծ խոստովանությունները ստիպված կլինեք գործով ապացուցել, ինչը ձեզ համար այնքան էլ դժվար չի լինի:

Առավել բարեհամբյուր եղեք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, իսկ երեխաների հետ՝ հնարավորինս խիստ: Փորձեք զսպել շրջապատի մարդկանց  ապշեցնելու ձեր ցանկությունը : Անիմաստ ժամանակ մի վատնեք: Այսօր կարող եք շատ ձեռքբերումներ ունենալ, եթե հաղթահարեք ծուլությունը:

Հետևեք մեզ՝ այստեղ

75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա