Ո՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Opta Analyst սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդը մեծ շանսեր ունի պատմության մեջ առաջին անգամ նվաճելու գլխավոր եվրագավաթը։
Մայիսի 7-ի դրությամբ Opta Analyst-ը թիմերի հաղթելու շանսերը գնահատում է հետևյալ համամասնությամբ.
- «Արսենալ» (Անգլիա) – 55,76%
- ՊՍԺ (Ֆրանսիա) – 44,24%
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում «Արսենալը» ուժեղ գտնվեց Մադրիդի «Ատլետիկոյից» (1:1, 1:0), իսկ ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում հաղթահարեց Մյունխենի «Բավարիայի» արգելքը (5:4, 1:1)։
Գլխավոր եվրագավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Նշենք, որ փարիզյան ակումբը մրցաշարի գործող չեմպիոնն է, իսկ «զինագործները» նախորդ մրցաշրջանում հասել էին մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել էին հենց գավաթի ապագա դափնեկրին (ՊՍԺ-ին):
Հետևեք մեզ՝ այստեղ



