Խորհրդանիշների փոփոխությո՞ւն, թե քաղաքական ուղերձ․ ինչու են հանում Արարատը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում վերջին շրջանում առավել հաճախ են քննարկվում պետական ու կրթական հաստատությունների խորհրդանիշների փոփոխությունները, հատկապես այն դեպքերում, երբ դրանցից անհետանում է Արարատ լեռան պատկերը։ Past.am-ի տեղեկություններով՝ հանրային դաշտում արդեն ակտիվ քննարկվում է այն վարկածը, թե տարբեր կառույցներում փորձ է արվում հրաժարվել Մասիսի պատկերից՝ այն հեռացնելով լոգոներից և պաշտոնական ձևավորումներից։
Քննարկումների նոր ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանը հայտարարել է նոր լոգոյի ստեղծման մրցույթ։ Մինչդեռ գործող տարբերանշանում առկա է Արարատ լեռան ուրվագիծը՝ համալսարանի կենտրոնական մասնաշենքի ֆոնին։ Ավելի վաղ նմանատիպ խոսակցություններ կային նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարբերանշանի փոփոխության շուրջ։
Past.am-ը նկատում է, որ թեման հատկապես զգայուն արձագանք ստացավ հասարակության շրջանում, քանի որ վերջին տարիներին տարբեր մակարդակներում արդեն տեղի են ունեցել խորհրդանշական փոփոխություններ։ Հանրության մի մասը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նոր անձնագրերի ձևավորումներում և սահմանային կնիքներում ևս Արարատի պատկերն այլևս նախկին ընդգծվածությամբ չի օգտագործվում։
Թեև պետական որևէ գերատեսչություն պաշտոնապես չի հաստատել, որ կա նման հրահանգ կամ քաղաքական որոշում, հանրային շրջանակներում ձևավորվում է տպավորություն, որ հայկական ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը աստիճանաբար դուրս է մղվում պաշտոնական կիրառությունից։
Past.am-ը շարունակում է հետևել թեմային և պաշտոնական արձագանքի դեպքում կներկայացնի լրացուցիչ մանրամասներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



