Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։ 
  • Ակնկալվում է, որ նախաձեռնությունից կօգտվի շուրջ 900 փոքր բիզնես` նպաստելով ավելի քան 5000 աշխատատեղերի պահպանմանը: 
  • Երաշխիքը ապահովված է Եվրոպական միության կողմից` «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում։ 
  • Սա ԵՆԲ խմբի երկրորդ ուղղակի գործարքն է Ամերիաբանկի հետ։ 

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ), որոնք միասին ներկայացնում են ԵՆԲ խումբը, միավորում են ուժերն Ամերիաբանկի հետ՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար։ 

Գործարքն իրենից ներկայացնում է մասնակի պորտֆելային երաշխիք, որը թույլ կտա Ամերիաբանկին ձևավորել մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր վարկային պորտֆել՝ նպաստելով բիզնեսի աճին և տնտեսական կայունությանը։

Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՆԲ-ի և Ամերիաբանկի միջև արդեն իսկ առկա գործընկերության վրա և  հաստատությունների միջև երկրորդ ուղղակի գործարքն է։ Դրա նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՄՓՄՁ-ների համար, մասնավորապես այն ձեռնարկությունների, որոնք դժվարությունների են հանդիպում մատչելի ֆինանսավորում ստանալու հարցում։

Ակնկալվում է, որ գործարքը կաջակցի շուրջ 900 ՄՓՄՁ-ների և կնպաստի ավելի քան 5000 աշխատատեղի պահպանմանն ամբողջ Հայաստանում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը և մասնավոր հատվածի աճին։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Երևանում՝ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի և ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերի մասնակցությամբ։ Միջոցառմանը Եվրոպական միության անունից ելույթ ունեցավ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերը, որը վերահսկում է ԵՆԲ գործունեությունը Հայաստանում, ասաց.  

«Փոքր բիզնեսները Հայաստանի տնտեսության հենասյունն են, և ֆինանսավորման հասանելիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ նրանց աճի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մենք ձեռնարկատերերի համար ստեղծում ենք ներդրումներ կատարելու, ընդլայնվելու և ավելի կայուն բիզնես կառուցելու իրական հնարավորություններ։ Լավ գաղափարները չպետք է թղթի վրա մնան ֆինանսավորման պակասի պատճառով»։

Երաշխիքը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ-ի ավելի մեծ ջանքերի շրջանակներում, որոնք ուղղված են կայուն տնտեսական զարգացման խթանմանը, մրցունակության բարձրացմանը և Հայաստանում նորարարությանը աջակցելուն։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. 

«Փոքր բիզնեսին աջակցելը նշանակում է աջակցություն աշխատատեղերի ստեղծմանը, նորարարությանը և երկարաժամկետ կայունությանը։ Ամերիաբանկի և ԵՆԲ խմբի այս գործընկերության միջոցով մենք օգնում ենք հայկական ընկերություններին, որպեսզի վերջիններս հասանելիություն ստանան առաջ շարժվելու, զարգանալու և նոր շուկաներ գտնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին։ Այսօր ստորագրված երաշխիքային համաձայնագիրը վերջերս ընդունված` ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի ներքո մեր քաղաքական և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրական օրինակ է: Ռազմավարական օրակարգը վերահաստատում է Եվրոպական միության հանձնառությունը` աջակցելու Հայաստանին հասարակության կայունությունը և տնտեսական մրցունակությունն ամրապնդելու հարցում` երկու գործոն, որոնք անբաժանելի են մասնավոր ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացներից»։

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը եզրափակեց. 

«Փոքր բիզնեսին աջակցությունը ռազմավարական ուղղություն է Ամերիաբանկի համար։ Այս համագործակցությունը մեզ թույլ է տալիս ձեռք մեկնել ավելի շատ բիզնեսների, որոնք պատրաստ են աճել, բայց ճիշտ ֆինանսական աջակցության կարիքն ունեն։ Ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք կշարունակենք օգնել ձեռնարկատերերին կյանքի կոչել իրենց ծրագրերը, խթանել իրենց գործունեությունը և, ամենակարևորը, ավելի ակտիվ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Մեր գործընկերությունն ուղղված է ամենակարևոր ոլորտում առաջընթաց ապահովելուն»։

Ընդհանուր տեղեկատվություն    

ԵՆԲ խումբ   

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խումբը Եվրոպական միության ֆինանսավորման ճյուղն է, որը պատկանում է 27 անդամ պետություններին` հանդիսանալով աշխարհի խոշորագույն բազմակողմ զարգացման բանկերից մեկը։ 2025 թվականին ԵՆԲ խումբը ստորագրել է 100 միլիարդ եվրոյի նոր ֆինանսավորման և խորհրդատվական ծառայությունների համաձայնագրեր բարձր ազդեցության ավելի քան 870 նախագծերի համար՝ ԵՄ քաղաքականության նպատակների իրագործմանը նպաստող ութ հիմնական առաջնահերթ ուղղությունների ներքո՝ կլիմային վերաբերող գործողություններ և շրջակա միջավայր, թվայնացում և տեխնոլոգիական նորարարություն, անվտանգություն և պաշտպանություն, տարածքային համախմբվածություն, գյուղատնտեսություն և կենսատնտեսություն, սոցիալական ենթակառուցվածքներ, ամուր համաշխարհային գործընկերություններ, խնայողությունների և ներդրումների միություն։ Ի լրումն խոշոր ենթակառուցվածքների համար նախատեսված երկարաժամկետ վարկերի, ԵՆԲ խումբը ներգրավում է մասնավոր ներդրումներ բարձր ռիսկային նորարարական նախագծերի և բիզնեսների համար՝ ավելի ու ավելի կարևոր դեր խաղալով վենչուրային պարտքի, վենչուրային կապիտալի, երաշխիքների և արժեթղթերի եվրոպական շուկաներում։ 

Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ) ԵՆԲ խմբի դուստր ձեռնարկությունն է, որը մասնագիտանում է երաշխիքների և կապիտալի տրամադրման մեջ՝ Եվրոպայում փոքր և միջին ձեռնարկությունների ու ստարտափների համար ֆինանսավորման հասանելիությունը բարձրացնելու համար։ Հանդես գալով որպես «խարիսխային» ներդրող՝ ԵՆՀ-ն մոբիլիզացնում է մասնավոր ներդրումները գործընկեր բանկերի և ներդրումային ֆոնդերի իր լայն ցանցի միջոցով և զարգացնում վենչուրային կապիտալի ֆոնդերի էկոհամակարգը՝ եվրոպացի նորարար ձեռնարկատերերին աջակցելու համար։ 

2023 թվականին ԵՆՀ-ն վեց անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա և Նիդերլանդներ) հետ համատեղ մեկնարկեց «Եվրոպական տեխնոլոգիական չեմպիոնների նախաձեռնությունը» (European Tech Champions Initiative), որը նորարարական ստարտափների ընդլայնման համար նախատեսված հիմնադրամների հիմնադրամ  է։ Մինչ օրս այդ նախաձեռնությունն արդեն հնարավոր է դարձրել եվրոպական վենչուրային կապիտալի 14 մեգահիմնադրամի ստեղծումը և 43 ընկերության ընդլայնումը, ներառյալ 11 «միաեղջյուր» ընկերություն (ավելի քան 1 միլիարդ եվրո կապիտալով)։ 

ԵՆԲ խմբի ներկայացուցիչների և գլխամասային գրասենյակի լուսանկարները, լոգոտիպի ֆայլերը և լրատվամիջոցների համար նախատեսված լրացուցիչ տեսանյութերը հասանելի են այստեղ։  

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան