Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի Տոչիգի պրեֆեկտուրայում 37-ամյա ավագ դպրոցի ուսուցիչ է ձերբակալվել՝ աշակերտուհիներին գաղտնի նկարահանելու կասկածանքով։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Tokyo Reporter-ին, դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ դպրոցում հայտնաբերվել են թաքնված տեսախցիկներ։
Քննության տվյալներով՝ Ռեոսուկե Կոբայաշին փոքրիկ տեսախցիկ էր տեղադրել աշակերտուհիներից մեկի սեղանի դարակում։ Ավելի ուշ աղջիկների զուգարաններում ևս մի քանի գաղտնի տեսախցիկներ են հայտնաբերվել։
Նախնական տեղեկություններով՝ ուսուցիչը սարքերն օգտագործել է աշակերտուհիներին լրտեսելու համար այն ժամանակ, երբ նրանք հագուստ էին փոխում։
Հարցաքննության ընթացքում տղամարդը խոստովանել է իր մեղքը։ Նրա խոսքով՝ ինքը դա արել է «սեռական ցանկությունները բավարարելու համար»։
Իրավապահները ուսուցչի բնակարանում ևս մի քանի տեսախցիկ են հայտնաբերել։ Առգրավված կրիչներում եղել են տարբեր կանանց գաղտնի նկարահանումներ։
Դեպքի առթիվ շարունակվում է հետաքննությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



