Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կատարյալ մաշկ ունենալու համար անհրաժեշտ 10 սննդամթերք

ԼԱՅՖ

Foods to Eat Every Day for Perfect Skin

Հոգնե՞լ եք մաշկի խնամքի թանկարժեք ու անօգուտ տարբեր միջոցներ օգտագործելուց, այնպես չէ՞: Ժամանակն է այս ամենն ուղղակի դեն նետել ու սկսել սնվել ճիշտ սննդակարգով՝ ավելի գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար: Ձեզ ենք ներկայացնում այն 10 սննդամթերքը, որոնք առողջ տեսք կհաղորդեն ձեր մաշկին և դրա հետ մեկտեղ, դուք ձեզ առավել լավ կզգաք:

 10  Կարմիր պղպեղ

Red bell peppers

Կարմիր պղպեղը համեղ բանջարեղեն է, որը կարելի է վայելել ինչպես հում, այնպես էլ պատրաստած վիճակում: Այն պարունակում է օրգանիզմի C վիտամինի օրեկան պահանջի 100 տոկոսից ավելին: Այն նաև պարունակում է դիետիկ մանրաթելեր ու վիտամին B6, կարոտինոիդ, որը կանխարգելում է կնճիռների առաջացումն ու նպաստում մաշկի արյան շրջանառությանը, որի արդյունքում այն ավելի թարմ ու երիտասարդ տեսք է ստանում: Կարոտինոիդները նաև պայքարում են ակնեների առաջացման դեմ: 

Կարմիր պղպեղի կալորիականությունը ընդամենը 30 է, և այն բավականին հագեցնող է՝ դրա մեջ պարունակվող մանրաթելերի շնորհիվ:

 9  Սև շոկոլադ

Dark chocolate

Սև շոկոլադը հարուստ է անտիօքսիդանտներով, ճարպաթթուներով: Սև շոկոլադի անտիօքսիդանտները կանխում են մաշկի չորությունը, ինչպես նաև մաշկը պաշտպանում արևի վնասվածքից: Կակաոն հանգստացնում է զարկերակները, լավացնում արյան շրջանառությունը, որն էլ նպաստում է ավելի առողջ մաշկ ունենալուն:

 8  Սաղմոն

Salmon

Սաղմոնը հրաշալի միջոց է սթրեսի, անհանգստության ու դեպրեսիայի դեմ պայքարելու համար: Սաղմոնը նաև ապահովում է D վիտամինի օրեկան չափաբաժինը: Միգուցե արդեն գիտեք, որ վիտամին D-ն օգտակար է սրտի, ոսկորների, ուղեղի ու հաստ աղու առողջության համար: Այն կանխարգելում է հաստաղու քաղցկեղը, սրտային ու ոսկրային հիվանդությունները, ինչպես նաև դեպրեսիան:
Սաղմոնը նաև հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, հրաշալի միջոց է բորբոքումների, ակնեների ու կնճիռների դեմ պայքարելու համար:  Սաղմոնը օգտակար է ինչպես մաշկի, այնպես էլ մազերի համար:

 7  Կոկոսի յուղ

Coconut oil

Կոկոսի յուղը հագեցած ճարպեր ամենահարուստ պարունակող սնունդն է, որի կալորիականության 90 տոկոսը հագեցած ճարպերից է բաղկացած:  Այն պարունակում է այնպիսի թթուներ, որոնք ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունեն ու պաշտպանում են վիրուսներից, վարակներից ու ակնեներից: Կոկոսի յուղը նաև հարուստ է վիտամին E-ով, որը նպաստում է փափուկ ու անկնճիռ մաշկ ունենալուն: Կոկոսի յուղը նաև առողջարար է վահանաձև գեղձին: 

Յուղը կարելի է օգտագործել ինչպես սննդի մեջ, այնպես էլ որպես մաշկի քսուք:

 6  Կանաչ թեյ

Green tea

Դե այո, կանաչ թեյը սնունդ չէ, այլ ըմպելիք, սակայն դրա տերևները բույսից են: Կանաչ թեյը հարուստ է անտիօքսիդանտներով ու բացառիկ ամինաթթվով` L թեանինով, որը հանգստացնում է նյարդերը: 
Եփվելու ընթացքում կանաչ թեյի բույսից այնպիսի հակաօքսիդանտներ է արտազատվում, որոնք հարուստ են հակաքաղցկեղային ու հակաբորբոքային հատկություններով: Կանաչ թեյը նաև օգտակար է արյան բարձր ճնշումը կանխարգելման համար: Ավելի լավ արդյունքների համար անհրաժեշտ է ամեն օր երեք բաժակ կանաչ թեյ խմել:

 5  Սպանախ

Spinach

Սպանախը օգտակար ու սննդարար մթերք է, որը պարտադիր է օգտագործել ամենօրյա սննդակարգի մեջ: Դուք կարող եք ատել սպանախը, սակայն այն հարուստ է երկաթով, քլորոֆիլով, վիտամիններ E-ով, C-ով և A-ով: Սպանախը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են մաշկային ամեն տեսակ խնդիրների դեմ: Օգտագործեք այն ձեր ամենօրյա սննդակարգում ու կհամոզվեք: Սպանախ օգտագործելով՝ դուք ամբողջությամբ կմաքերեք ձեր մաշկը:

 4  Սերմեր

Seeds

Կանեփի, արևածաղկի, դդմի, կտավատի սերմերը՝ բոլորն էլ օգտակար են մաշկի համար: Դդմի և արևածաղկի սերմերը հարուստ են սելենով (Se), վիտամին E-ով, մագնեզիումով ու սպիտակուցներով: Սելենն ու սպիտակուցները պաշտպանում են կնճիռներից: Վիտամին E-ն պահպանում է մաշկի խոնավությունը, մագնեզիումը հանգստացնում է նյարդերը: Կանեփի ու կտավատի սերմերը, որոնք հարուստ են օմեգա 3-ի ճարպաթթուներով, մաշկը պաշտպանում  են ակնեներից ու կնճիռներից: Բացի այդ, այս սերմերը հարուստ են նաև սպիտակուցներով: Այս սերմերը կարող եք օգտագործել, օրինակ, աղցանի կամ թթվասերի մեջ ավելացնելով:

 3  Նեխուր

Celery

Մաշկի համար չափազանց օգտակար է նեխուրը: Շատերը թերագնահատում են այս մթերքը, սակայն այն պարունակում է վիտամին K, որը չափազանց օգտակար է արյան շրջանառության համար ու օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը: Նեխուրը նաև նյարդերը հանգստացնող հատկություն ունի, իսկ ինչպես գիտեք, սթրեսը կարող է վնասել մաշկը, նպաստել միգրենի  ու նույնիսկ քաղցկեղի առաջացմանը:
Նեխուրը նաև պարունակում է բնական նատրում, կալիում և ջուր և պաշտպանում է ջրազրկումից: Դե իսկ ջրազրկումը նշանակում է մաշկի չորություն ու կնճիռներ: Այս մթերքը պետք է օգտագործել ամեն օր կամ գոնե օրումեջ, և կարող եք հանգիստ լինել, քանի որ այն ցածր է իր կալորիականությամբ:

 2  Պապայա

Papaya

Պապայան հրաշալի միրգ է, որը նաև հարուստ պատմություն ունի և, իհարկե, բազմաթիվ սննդարար հատկություններ: Այս մրգի կալորիականությունը շատ ցածր է՝ 100 գրամում ընդամենը 39 կկալ, և բացի այդ, այն չի պարունակում խոլեստերիին: Այնպես որ, եթե փորձում եք նիհարել, ապա օգտագործեք պապայա՝ հաշվի առնելով նաև դրա օգտակար հատկություննները:
Այս միրգը հարուստ է ֆրուկտոզով ու օգտակար է մարսողության համար: Հակաօքսիդանտ սննդարար նյութերի թվում են վիտամին C-ն ու E-ն և բետա կարոտինը, որոնք օգտակար են բորբոքումների և ակնեների կանխարգելման համար:

 1  Գազար

Carrots

Գազարը օգտակար է ոչ միայն աչքերի, այլև մաշկի համար: Այն հատկապես օգտակար է ակնեներից մաշկի մաքրման համար: Գազարը հարուստ է վիտամին A-ով: Այն կանխարգելում է մաշկի արտաքին շերտի բջիջների գերարտադրությունը: Կամ, այլ կերպ ասած, այն մաքուր է պահում մաշկի ծակոտիները: 
Վիտամին A-ն նաև օգտակար է կանխելու մաշկի քաղցկեղի առաջացումը: 

Իհարկե, պարտադիր չէ բոլոր այս սննդամթերքներն ամեն օր օգտագործել, սակայն եթե կարողանաք դրանցից մի քանիսն իսկապես ամեն օր ներառել ձեր սննդակարգում՝ հրաշալի կլինի: Աշխատեք հեռու մնալ արագ պատրաստվող սննդից, չափազանց մեծ քանակությամբ շաքարից: Առողջ սնվեք ու առողջ եղեք, ու առողջ ու գեղեցիկ տեսք կունենաք:

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է