Ադրբեջանում չեն ճանաչում Հայրենական մեծ պատերազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում չեն ճանաչում Հայրենական մեծ պատերազմը։ Ինչպես բխում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրից, որը հրապարակվել է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում, գերատեսչությունների կայքերում և լրատվամիջոցներում, միանվագ օգնություն է տրամադրվել «Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին»։
Հանուն Հայրենական մեծ պատերազմից հրաժարվելու՝ Ադրբեջանում չեն խորշել ստորագրել սեփական պատմական անգրագիտության տակ։ Այսպես, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի և ավարտի ամսաթվերի փոխարեն նշված են Հայրենական մեծ պատերազմի սկզբի և ավարտի տարիները։
«Նախագահ Իլհամ Ալիևի հրամանագիրը՝ «1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած անձանց, զոհված կամ հետագայում մահացած զինվորների այրիներին, ինչպես նաև թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով ու մեդալներով պարգևատրված անձանց միանվագ ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին», արտահայտում է այս կատեգորիաներին պատկանող քաղաքացիների նկատմամբ ուշադրության և հոգատարության բարձրագույն մակարդակը»,- ասված է Ալիևի հրամանագրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



