Ղազախստանում թուրքերի հետ բախումներ են տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի Ջամբուլի մարզի Բուրըլ (Ռովնո) գյուղում թուրքերի հետ միջէթնիկական հողի վրա բախումներ են տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է NewTimes.kz հրատարակչությունը:
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ փետրվարի 15-ին ավանի տներից մեկում հայտնաբերվել է դանակով վիրավորումներով ազգությամբ ղազախ տղայի մարմինը: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ազգությամբ թուրք տեղացի բնակիչը: Փետրվարի 16-ին ավանի բնակիչները եկել են կասկածյալի տուն պահանջներով, որպեսզի նրա ընտանիքը հեռանա գյուղից:
Բնակավայր ոստիկանական ուժեր են մտցվել: Բուրըլի ղազախական եւ թուրքական համայնքների ավագանիները բանակցություններ են անցկացրել եւ բնակիչներին կոչ են արել հանգստություն պահպանել: Սպանության մեջ կասկածյալի ընտանիքը դուրս է բերվել այլ բնակավայր:



