Մերկելը հանդես Է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես Է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա փետրվարի 17-ին հայտարարել Է Բեռլինում Շրի Լանկայի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Հալեպի ու նրա արավարձանների մարդկանց համար լավ կլիներ թռիչքազերծ գոտու պես մի բան ստեղծել թուրքական սահմանի երկայնքով»,- ասել Է Մերկելը:
Կանցլերը նաեւ պնդել Է, որ Ռուսաստանի եւ Բաշար Ասադի զորքերի ավիահարվածները «չեն համապատասխանում դեկտեմբերին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի ոգուն, եւ, այդպիսով, բռնության նվազեցմանն ուղղված ջանքերին», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



