Կատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատարի արտաքին գործերի նախարար և երկրի վարչապետ շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլրահման բեն Ջասիմ Ալ Թանին և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները, հայտնում է Al Jazeera-ն։
Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ բարձրաստիճան դիվանագետների բանակցությունները նվիրված են եղել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատմանը, ինչպես նաև «լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։
Հեռախոսազրույցի ընթացքում շեյխ Մոհամմեդը «ընդգծել է բոլոր կողմերի՝ շարունակվող միջնորդական ջանքերին դրական արձագանքելու անհրաժեշտությունը, որպեսզի ճանապարհ հարթվի ճգնաժամի հիմնական պատճառները խաղաղ միջոցներով ու երկխոսությամբ վերացնելու համար, ինչը կհանգեցնի կայուն համաձայնության և թույլ չի տա լարվածության նոր ալիքի բարձրացում»։
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև համագործակցությունը և հարաբերությունների աջակցման ու ամրապնդման ուղիները։
Հետևեք մեզ՝ այստեղ



