Վրաստանը ՌԴ-ից ԷլեկտրաԷներգիա կգնի Աբխազիայի դեֆիցիտը լրացնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը որոշում Է ընդունել լրացուցիչ ծավալի ԷլեկտրաԷներգիա գնել Ռուսաստանից, որպեսզի վերացնի դրա սուր դեֆիցիտն Աբխազիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Փետրվարի 12-ին Կալաձեն լրագրողներին հայտարարել Էր, որ «ԻնգուրիՀԷԿ»-ի ջրամբարում ջրի մակարդակի ընկնելու պատճառով աբխազական կողմին ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների դադարեցման վտանգ Է ստեղծվել:
«ԻնգուրիՀԷԿ»-ը՝ ամենախոշոր հիդրոԷլեկտրակայանը Կովկասում, կառուցվել Է 1970-ական թվականներին: Ներկայում ձեռնարկության սահմանված հզորությունը 1300 մեգավատ Է, ինչը ծածկում Է Վրաստանի ԷլեկտրաԷներգիայի պահանջմունքի կեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



