Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ Երևանում մայիսի 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 16–19 մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մայիսի 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, տեղ-տեղ չի բացառվում նաև կարկուտը։ Մայիսի 8-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերները կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 16–20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9–11-ը աստիճանաբար կբարձրանա մոտ 5–7 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



