Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չնայած բացասական ազդակներին` ՀՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 3.5% աճ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չնայած 2014թ. տարեվերջից և 2015թ. ընթացքում համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ զարգացումների բացասական ազդակների` 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 3.5% աճ, ընդ որում, համախառն առաջարկը ձևավորվել է հիմնականում ի հաշիվ արտահանելի ճյուղերի: Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2015 թ. ընթացքում կա տարված հիմնական աշխատանքների կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացած քննարկման ժամանակ նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Ըստ նախախարի՝Համաշխարհային տնտեսության տարեսկզբի զարգացումների համատեքստում, միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվել են Հայաստանի 2015թ. տարեկան ՀՆԱ կանխատեսումները (Համաշխարհային բանկ` 0.0%, Արժույթի միջազգային հիմնադրամ` -1.0%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ` -1.5%):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Ճշմարիտյանը հայտնել է, որ  2015թ.հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%,  2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության:

Նախարար Ճշմարիտյանի խոսքով՝ տնտեսական առումով տարին բարդ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով, սակայն անգամ այս իրավիճակում 2015թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքը կազմել է 1.3 տրիլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.2%: Հարկ է նշել, որ աճը պայմանավորված է նաև նոր ընկերությունների գործարկմամբ, մասնավորապես հանքարդյունաբերության, բժշկական սարքավորումների արտադրության, ջերմոցային տնտեսության, գարեջրի արտադրության և այլ ոլորտներում, ինչը նշված պայմաններում նույնպես կրելի է ձեռքբերում համարել:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ արդյունաբերության ոլորտում գրանցված 5,2% աճի վրա իրենց ազդեցությունն են ունեցել տարվա ընթացքում իրականացված պետական-մասնավոր հատված համակարգված աշխատանքը և որոշ նախաձեռնություններ, այդ թվում՝  արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով. 2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում են ստացել  արտահանման ուղղվածություն ունեցող 16 ընկերութÕ �ուններ, օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման նպատակով բավարարվել է 8 ընկերության 12 հայտ, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող ավելի քան 350 ընկերություն:

Կ. Ճշմարիտյանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի 2016. հունվարի 13-ի որոշմամբ ստեղծված  Արտահանման աջակցման խորհուրդ նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը: 

Զեկուցվել է նաև, որ 2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.7 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով 2014 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով: Գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների  կողմից կկատարվի 17 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի շուրջ 160 նոր աշխատատեղ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվության վկայական ստացել է 2 ընկերություն, որոնց գործունեության ընթացքում ակնկալվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 80 նոր աշխատատեղերի ստեղծում:

Տեղեկացվել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից և «ՓՄՁ ներդրումներ»  ՈՒՎԿ ՓԲԸ կողմից  ֆինանսական և ներդրումային աջակցություն է տրամադրվել 225  նոր ստեղծվող և արդեն գործող տնտեսվարող սուբյեկտների, տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5.4 մլրդ դրամ` մոտ 10% տոկոսադրույքով: Վարկերի 89%-ը տրամադրվել է 10 մարզերում, իսկ 10%-ը Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին:

 

Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին