Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի շուրջ քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող դրույթների վրա։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում ուշադրության կենտրոնում հիմնականում նախընտրական խոստումներն են, քաղաքական կարգախոսներն ու տարբեր ուժերի բարձրագոչ հայտարարությունները։ Սակայն, ինչպես նշել է նա, այս ամբողջի ֆոնին հանրությունը գրեթե չի քննարկում ՔՊԿ նախընտրական ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը, որը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու, այսպես կոչված, «բարեփոխմանը», Եկեղեցու ներքին կյանքին միջամտելուն և եկեղեցական կառավարման փոփոխությանը։

«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նշել է. «Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համախոհները, միշտ համարել ենք և շարունակում ենք համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»։

Նրա խոսքով, այստեղ հարցը ամենևին էլ Գարեգին Բ Կաթողիկոսի անձի մասին չէ։ «Հարցը այն սկզբունքների և մոտեցումների մասին է, որոնցով դարեր շարունակ ապրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, և որոնք այսօր փորձում է փոխել ՔՊ-ն», — նշել է նա։

Արման Վարդանյանի համոզմամբ, խոսքը հոգևոր, բարոյական և ազգային այն հիմքերին միջամտելու փորձի մասին է, որոնց վրա դարերով պահպանվել է հայկական ինքնությունը: Նա հիշեցրել է, որ դարեր շարունակ հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցին է պահպանել հայկական լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունը և ազգային միասնությունը այն ժամանակներում, երբ հայկական պետականությունը վտանգված էր կամ ընդհանրապես գոյություն չուներ։

«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե անձերի, այլ հոգևոր, բարոյական և ազգային սկզբունքների համար է», - ընդգծել է «Միասնություն» շարժման ղեկավարը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ ցանկացած ընտրող, որն իր ձայնը տալիս է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, պետք է հասկանա, որ դրանով փաստացի համաձայնություն է տալիս կուսակցության նախընտրական ծրագրի բոլոր կետերը կյանքի կոչելու փորձին։

Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը կետ առ կետ չի ուսումնասիրում կուսակցությունների նախընտրական ծրագրերը։ Նրա խոսքով, մարդիկ հիմնականում լսում և ճանաչում են միայն այն թեմաները, որոնք ակտիվորեն գովազդվում են՝ սոցիալական բարեփոխումները, առողջապահական բարեփոխումները, խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները և, այսպես կոչված, «եվրաինտեգրումը»։

«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նաև շեշտել է, որ հենց այդ պատճառով ընտրությունների հնարավոր արդյունքները որպես ժողովրդի «մանդատ» ներկայացնելու փորձերը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու համար, լեգիտիմ չեն։

«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կգա իշխանության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա ոչ լեգիտիմ», - նշել է նա։

Արման Վարդանյանը հավելել է, որ ոչ լեգիտիմ է և այդպիսին կմնա նաև ցանկացած պայքար Հայ առաքելական սուրբ եկեղեցու անկախության դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 250 մլն եվրոյի վարկ կներգրավի Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանՄեկնարկել է Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԽնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Դուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանԱրևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է Կինը հետույքի վիրահատությունից հետո կոմայի մեջ է ընկել և մահացելՁեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան Աբրահամյան Հիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ Գևորգյան«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին Լավ լուր՝ կենսաթոշակառուների համար․ հետվճարների գործընթացը մեկնարկել է Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համար Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելԱյսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ