Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը ներկայում կանգնած է չափազանց բարդ և բազմաշերտ ռազմաքաղաքական ու տնտեսական երկընտրանքի առաջ, որի էությունը ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորների ընտրության, այլև պետական կայունության, տնտեսական կենսունակության և անվտանգային հավասարակշռության պահպանումն է։

Վերջին շրջանում Ռուսաստանի ղեկավարության կողմից հնչող ուղերձները, հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի հայտարարությունները, ըստ էության, ձևավորում են նոր քաղաքական իրականություն, որտեղ Մոսկվան արդեն ոչ թե ակնարկների, այլ բավականին ուղիղ և կոնկրետ ձևակերպումների միջոցով հասկացնում է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը դիտարկվում է որպես ռազմավարական վերադասավորման գործընթաց, որը չի կարող մնալ առանց հետևանքների։ Այս համատեքստում հատկապես կարևոր է հասկանալ, որ խոսքը միայն քաղաքական անհամաձայնությունների մասին չէ. հարցը շատ ավելի խորքային է և առնչվում է այն ամբողջ տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ և անվտանգային համակարգին, որի վրա տասնամյակներ շարունակ կառուցվել է Հայաստանի պետական և տնտեսական կենսունակությունը։

Ռուսաստանի նախագահի կողմից հնչեցված այն միտքը, թե տրամաբանական կլիներ Հայաստանի քաղաքացիներից հանրաքվեի միջոցով պարզել երկրի հետագա ուղղությունը, առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես դիվանագիտական ձևակերպում, սակայն դրա խորքային բովանդակությունը շատ ավելի քաղաքական և ռազմավարական է։ Փաստացի Մոսկվան ցույց է տալիս, որ Հայաստանի՝ միաժամանակ ԵԱՏՄ-ում մնալու և ԵՄ-ին ինտեգրվելու փորձերը դիտարկվում են որպես հակասական և երկարաժամկետ հեռանկարում անհամատեղելի գործընթացներ։ Այստեղ կարևոր է նկատել, որ Ռուսաստանը փորձում է հարցը ներկայացնել ոչ թե որպես ճնշում, այլ որպես «քաղաքակիրթ բաժանման» հնարավոր սցենար, սակայն այդ ձևակերպման ներքո ակնհայտորեն թաքնված է այն ուղերձը, որ ցանկացած նման ընտրություն ունենալու է տնտեսական և քաղաքական հետևանքներ Հայաստանի համար։

Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը վերջին ամիսներին չի ձևավորվել, այլ արդյունք է վերջին տարիներին կուտակված անվստահության մթնոլորտի։ Երևանում անցկացված եվրոպական քաղաքական հարթակների գագաթնաժողովը, արևմտյան դերակատարների ակտիվացումը, ինչպես նաև Ուկրաինայի թեմայով հնչող հայտարարությունները Մոսկվայում ընկալվում են ոչ թե որպես բազմավեկտոր դիվանագիտություն, այլ որպես աշխարհաքաղաքական վերադիրքավորման ակնհայտ նշաններ, ինչն ավելի է սրել հակասությունները։ Հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է Արևմուտքի հետ դիմակայության մեջ, նրա համար նախկին խորհրդային տարածքում արևմտյան ներգրավվածության ցանկացած խորացում ստանում է անվտանգության և ազդեցության պահպանման համատեքստ։ Այսինքն, Հայաստանի քայլերը Մոսկվայում գնահատվում են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև գլոբալ դիմակայության տրամաբանության մեջ։

Սակայն խնդրի ամենազգայուն կողմը տնտեսական բաղադրիչն է, որովհետև Հայաստանի տնտեսության կառուցվածքն այսօր շարունակում է մեծապես փոխկապակցված մնալ ռուսական և, ընդհանրապես, ԵԱՏՄ շուկաների հետ։ Թվերն այստեղ առավել խոսուն են, քան քաղաքական հայտարարությունները։ Պատահական չէր ՌԴ նախագահի կողմից հնչեցված թիվը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թ. կազմել է 7 միլիարդ դոլար, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, սա բավականին մեծ ցուցանիշ է։ Ու այն պայմաններում, որ Հայաստանի արտահանման շուրջ 38,4 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, իսկ ընդամենը 7,9 տոկոսը՝ ԵՄ շուկային, ակնհայտ է դառնում, որ տնտեսական ինտեգրման իրական կառուցվածքը շարունակում է մնալ եվրասիական ուղղության վրա հիմնված։

Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական մակարդակում եվրոպական ինտեգրման մասին ակտիվ խոսույթը դեռևս չի ուղեկցվում համապատասխան տնտեսական վերակառուցմամբ։ Այստեղ ձևավորվում է կարևոր հակասություն՝ քաղաքական հռետորաբանության և տնտեսական իրականության միջև։ Եթե երկրի տնտեսությունը շարունակում է հիմնված լինել ռուսական շուկայի, ռուսական էներգակիրների, ռուսական ֆինանսական հոսքերի և միգրացիոն կապերի վրա, ապա արտաքին քաղաքական կտրուկ վերադասավորումը կարող է առաջացնել տնտեսական հարվածներ, որոնց ազդեցությունը շատ ավելի արագ և շոշափելի կլինի, քան հնարավոր քաղաքական դիվիդենտները։

Վերջին տարիներին արդեն իսկ եղել են ազդակներ, որոնք ցույց են տվել Հայաստանի տնտեսության խոցելիությունը ռուսական ուղղությամբ։ Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրները, սննդամթերքի ստուգումների խստացումը, որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները, ինչպես նաև էներգակիրների մատակարարման շուրջ առաջացող լարվածությունները փաստում են, որ տնտեսական փոխկապակցվածությունը ուղղակի կենսական հարց է դարձել Հայաստանի համար։

Այս ընթացքում ռուսական կողմից տարբեր պաշտոնյաների մակարդակով հնչել են զգուշացումներ, իսկ հիմա դա կատարվում է ընդհուպ նախագահի մակարդակով։ Այս պայմաններում Հայաստանի համար առավել վտանգավոր կարող է լինել ոչ թե հարաբերությունների կտրուկ խզումը, այլ աստիճանական սառեցումը, երբ տնտեսական խնդիրները սկսում են կուտակվել և աստիճանաբար խեղդել բիզնես միջավայրը, ներդրումային վստահությունը և սպառողական շուկան։

Միաժամանակ, անհրաժեշտ է հասկանալ նաև մյուս կողմը։ Հայաստանը չի կարող ամբողջությամբ հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցության խորացումից, քանի որ եվրոպական ուղղությունը կարևոր է ինստիտուցիոնալ բարեփոխումների, տեխնոլոգիական զարգացման, կրթության, ժողովրդավարական կառավարման և շուկաների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Սակայն այստեղ առանցքային հարցը ոչ թե «Արևմուտք կամ Ռուսաստան» պարզունակ երկընտրանքն է, այլ այն, թե ինչպիսի տեմպով, ինչ հաշվարկով և ինչ հավասարակշռությամբ է իրականացվում արտաքին քաղաքական վերադասավորումը։ Փոքր պետությունների փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում առավել կենսունակ են այն երկրները, որոնք կարողանում են վարել ճկուն և բալանսավորված քաղաքականություն՝ խուսափելով կտրուկ բևեռացումներից և պահպանելով հարաբերություններ տարբեր ուժային կենտրոնների հետ։

Հայաստանի պարագայում այս անհրաժեշտությունը առավել ընդգծված է, որովհետև երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային, տնտեսական և տրանսպորտային համակարգերը փոխկապակցված են խոշոր դերակատարների շահերի հետ։ Եթե արտաքին քաղաքականությունը վերածվում է կտրուկ ճամբարային ընտրության, ապա փոքր պետությունը հաճախ հայտնվում է մեծ ուժերի դիմակայության առաջնագծում՝ չունենալով բավարար ռեսուրսներ այդ ճնշումները հավասարակշռելու համար։ Հետևաբար, Հայաստանի համար առավել ռացիոնալ կարող է լինել ոչ թե կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը, այլ աստիճանական, հաշվարկված և բազմավեկտոր քաղաքականությունը, որտեղ եվրոպական համագործակցության խորացումը չի ուղեկցվում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Արսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ