Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ ընդհանուր առմամբ քարոզչության շեշտը դրվում է հասարակության սոցիալական վիճակի բարելավման, անվտանգային հարցերի, բռնի տեղահանվածների Արցախ վերադարձի իրավունքի և խաղաղության վրա։ «Եկեք վերջինից էլ սկսենք։ Խաղաղության թեզը, որն առաջ է տանում գործող իշխանությունը, իրականում կեղծիք է։ Մարդն ասում է՝ խաղաղություն եմ բերել։ Հարց եմ ուղղում՝ այդ խաղաղությունն ինչո՞վ է ապացուցվող և ինչո՞վ է ապահովագրված։ Ընդամենն այն է, որ չեն կրակում։ Դա խաղաղություն չէ և չի կարող լինել։ Ցանկացած ոք, ով հանդիպում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ներկայացուցիչների հետ, պետք է կարճ ու կոնկրետ հարց տա՝ խաղաղություն ես բերել, շատ լավ ես արել, ո՞ւր է այդ «Խաղաղության պայմանագիրը»։ Նորից շեշտենք, որ այդ պայմանագիրը չի էլ կնքվելու, որովհետև Ադրբեջանը նորանոր շանտաժ-նախապայմաններ է դնելու Հայաստանի Հանրապետության առաջ, ամենառաջինը՝ Սահմանադրության փոփոխությունը։ Բաքուն դա չի էլ թաքցնում։ Եվ դա հերթական շանտաժի սնուցող աղբյուրն է, որով, եթե Նիկոլի իշխանությունը վերարտադրվի, պետք է սպառնա հայ հասարակությանը, ինչպես հիմա է սպառնում։ Գոյություն չունեցող խաղաղությունով շանտաժում և սպառնում է։ Նա գեթ մեկ ապացույց չի ներկայացնում, որ իրական խաղաղություն է բերել։ Հայադրբեջանական սահմանին կամ էլ շփման գծին, որը նա սահման է համարում, այո՛, չեն կրակում, բայց չեն կրակում, որովհետև այս պահին Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Շատ լավ գիտեն՝ եթե Նիկոլը չլինի, իրենց երազանքներին չեն հասնելու։ Ավելին, կարող են նաև հակառակ գործընթացներ լինել Ադրբեջանի համար։ Հայաստանում իշխանության եկած ուժերին կարող է հաջողվել գոնե Արցախ վերադարձնել հայությանը՝ միջազգային պաշտպանության ներքո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, շատ են իշխանությունների մանիպուլ յացիաները նաև սոցիալական հարցերի վերաբերյալ։ «Ասում են՝ թոշակները բարձրացրել ենք։ Շատ ուրախ ենք, բայց խնդիրը հետևյալն է՝ որտեղի՞ց այդ գումարները։ Ամեն անգամ այս հարցը բարձրաձայնում եմ, որ դրա մասին նաև քաղաքացին մտածի։ Ինչպես ասում են, անվճար պանիրը լինում է միայն թակարդում։ Դա անում է մեր ապագա սերունդների հաշվին, այսինքն՝ պարտք է վերցնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այն էլ՝ տոկոսով, որ թոշակ բարձրացնի և վերարտադրվի։ Կրկին հիշեցում ընտրողներին. ութ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարից հասել է 15 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Փաստորեն, նա ամեն տարի 1 միլիարդ դոլար պարտք է վերցնում, որպեսզի ապահովի իր իշխանությունը, իր բարեկեցությունը, թոշակ բաժանի, առողջության ապահովագրական ծրագրեր իրականացնի, որոնք, այո՛, ժողովրդահաճո են, բայց դրա հետևանքները կատաստրոֆիկ են լինելու պետության համար։ Եթե մարդը բանկից գումար է վերցնում ծրագիր իրագործելու համար, դա շատ նորմալ է, բայց երբ բանկից գումար ես վերցնում, որ շքեղ ապրես, դա նորմալ չէ, դրա հետևանքները ծայրահեղ ծանր են լինելու, ոչ միայն կկորցնես այդ ամբողջ շքեղությունը, որը ձեռք ես բերել պարտքով, այլև կկորցնես այն, ինչ ունեիր մինչ այդ շքեղությունը, դրան գումարած կկուտակես բազմաթիվ պարտքեր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Համբարյանը մեկ այլ հիշեցում է անում. իշխանությունները փորձում են փակել Արցախյան հարցը։ «Փորձում են հանրությանը ներկայացնել, որ Արցախյան հարցը սխալ էր, իսկ իրականում Արցախյան հարցի արդյունքում ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, և Արցախյան հարցը Նիկոլի համար սխալ եղավ միայն այն պատճառով, որ նա պարտություն կրեց։ Քանի որ նա պարտություն է կրել, փորձում է իր պարտությունը նաև գաղափարական առումով հիմնավորել, թե Արցախյան հարցը սխալ էր։ Մոռանում է, թե 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, նա և իր պաշտպանության նախարարն ինչ հռետորաբանությամբ էին խոսում և ինչեր էին ասում»,-հավելում է նա։

Անցնող օրերին հետևելով իշխանական թեզերին ընդդիմության արձագանքին՝ քաղաքագետը նկատում է՝ ցավոք, խաղաղության վերաբերյալ իշխանության խոսույթն ընդդիմությունը մանրակրկիտ չի բացատրում ժողովրդին։ «Պետք է հստակ ասել՝ ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը չի կարող լինել խոսքերի հիման վրա։ Սա պետք է անընդհատ ասեն։ Վստահաբար չենք կարող ասել, թե 21-րդ դարում, նույնիսկ փաստաթուղթ ստորագրելով կարող ես խաղաղություն հաստատել։ Հիմա «բեսպրեդելի» դար է։ Տեսնում ենք միջազգային հարաբերություններում ինչեր են տեղի ունենում, բայց հարցը հետևյալն է՝ Փաշինյանը նույնիսկ այդ թղթի կտորը չի կարող ցույց տալ, ասել՝ խաղաղություն եմ բերել։ Ընդդիմությունը պետք է մատչելի ձևով ժողովրդին բացատրի, որ Նիկոլը խաղաղություն չի բերել, չկա այդ խաղաղությունը։ Այդ խաղաղությունը հնարածին է, իր հերթական սուտն է։ Բոլոր պատերազմներն ավարտվում են պայմանագիր ստորագրելով՝ լինի դա հին աշխարհ, միջնադար, թե նոր կամ նորագույն շրջան։ Մինչև հիմա մարդկությունը ուրիշ բան չի հնարել։ Կնքվում է խաղաղության պայմանագիր։ Ո՞ւր է Փաշինյանի խաղաղությունը։ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ նա ծրագրում ներառել էր շատ կարևոր և ժողովրդահաճո կետեր, օրինակ՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Արդյունքը եղավ ամբողջ Արցախի կորուստը։ Նրան հանդիպողներից մեկը պետք է հարց տա՝ որտե՞ղ է դեօկուպացիայի այդ ծրագիրը, և հավելի՝ ինչպես նախկինում խաբեցիր, հիմա էլ ես խաբելո՞ւ։ Պետք է արձագանքել նաև իշխանամետների հռետորաբանությանը։ Ասում են՝ տեսեք, թե ինչ պաշտպանական գիծ է կառուցվել Սյունիքում, նախկինում դա չի եղել։ Լավ կլինի, որ նաև մեր ընդդիմությունը մարդկանց բացատրի, որ նախկինում Սյունիքի մարզը առաջնագծից 130-ից 200 կիլոմետր հեռու է եղել, և այդտեղ պաշտպանական գիծ կառուցելը բացարձակ անիմաստ է եղել։ Սիսիանի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի կամ Մեղրիի հատվածներում նախկինում ի՞նչ պաշտպանական գիծ պետք է լիներ։ Այդտեղ խնդիր ունեցե՞լ ենք։ Իշխանական քարոզչամեքենան, այսպես կոչված, մտավորականության տգետ տեսակետն է գցում դաշտ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե այս կամ այն գիտնականը կամ փորձագետն ինչեր է ասում։ Իրենց ասածը տգիտություն է։ Նախկինում Սիսիանում, Ջերմուկում, Վարդենիսում, Սոթքում, Մեղրիում պաշտպանական գիծ ունենալու կարիք չենք ունեցել, պաշտպանական գիծը Ֆիզուլիում էր, Հորադիզում, Մարտունիում (Արցախի), Ակնայում, Մռավի լեռնաշղթայից այն կողմ։ Մեր ընդդիմությունը պետք է ավելի հստակ արձագանքի խաղաղության թեզին։ Ասում են՝ մենք էլ ենք կողմ խաղաղությանը։ Բոլորս ենք կողմ, բայց պետք է հստակ շեշտեք, որ Փաշինյանը խաղաղություն չի բերել, ո՞ւր է պայմանագիրը։ Ադրբեջանը խոստացել է ստորագրել այն, բայց ե՞րբ պետք է ստորագրի։ Կասի՝ Սահմանադրությունը փոխեք, հետո՝ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստան, պետք է ներքին ինքնավարություն ստանան Հայաստանում, պետք է կոնկրետ տարածքներ տաս ինձ։ Եվ ամեն պահանջ դնելուց առաջ կասի, թե ստորագրելու է պայմանագիրը, բայց արդյունքում Ադրբեջանը երբեք «Խաղաղության պայմանագիր» չի ստորագրի Հայաստանի հետ։ Ադրբեջանի նախագահն օրերս բացահայտ Նիկոլի քարոզն էր անում՝ շատ նուրբ, շատ դիվանագիտորեն, թե՝ բա Հայաստանը ոչնչացնելու ոչ մի նպատակ չունենք։ Պետական մակարդակով «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն ամենօրյա ռեժիմով Ալիևի աշխատակազմը տարբեր հարթակներում իրականացնում է։ Օրերս Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության հերթական նիստն էր։ Նախագահի աշխատակազմի մակարդակով հովանավորվող այդ ժողովը որոշում է ընդունել, որ Հայաստանը դա «Արևմտյան Ադրբեջան» է, և այդ ծրագիրը պետք է իրականացվի բազմաթիվ հարթակներում»,-նշում է քաղաքագետը։

Իսկ վերջում կարևորի մասին։ «Ժողովուրդը պետք է մասսայաբար մասնակցի հունիսի 7-ի ընտրություններին։ Որքան ժողովուրդը քիչ մասնակցի, այնքան հօգուտ Նիկոլի են լինելու ընտրությունների արդյունքները»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան 16-ամյա աղջիկը դանակով հարձակվել է 9 և 16 տարեկան երկու քույրերի վրա Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Տաճարի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով յոթ մարդ է մահացելLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Օգոստոսի 13-ին ինքն իրեն կյանքից զրկած զինվորին քնելու հարցի շուրջ հшյհпյել ենԱդրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները 2 տղամարդու աչքերին դևեր են երևացել․ նրանք վախից մահացել ենՈղբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին