Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրականում ո՞վ է և ինչո՞վ է զբաղվում Սիլվա Հակոբյանի նշանածը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դավիթ Ազարյանին հանրությունը ճանաչում է որպես երգչուհի Սիլվա Հակոբյանի նշանած։ Շոու բիզնեսի կուլիսներում, սակայն, Դավթին վաղուց են ճանաչում։ BlogNews-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ ավելի քան 12 տարի աշխատել է հեռուստատեսությունում` որպես պրոդյուսեր, այժմ հիմնել է «Սիգմա» փրոդաքշընը, որը զբաղվում է երգիչների PR-ով, տեսահոլովակների նկարահանմամբ և Ռուսաստանի տարածքում համերգների կազմակերպմամբ։

Դավիթն այժմ աշխատում է Արման Թովմասյանի, Նշան Հայրապետյանի, Արսեն Գևորգյանի՝ Սենչի, ջութակահար Վարդան Պողոյանի և այլոց հետ, առանձին տեսահոլովակների նկարահանման համար համագործակցել է Գևորգ Մարտիրոսյանի («Հարսնքիքի օրը»), Սիվա Հակոբկյանի («Երջանիկ եմ», «Շնորհավոր»), Միհրան Ծառուկյանի («Թե կուզես») և այլ երգիչ-երգչուհիների հետ։

Դավիթը չունի մասնագիտական կրթություն։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, որտեղ հայտնվել է զարմիկի միջոցով։ «Ինձ միշտ հետաքրքրել է հեռուստատեսությունը, այն ժամանակ կար «Համով լոտո», որի նկարահանումներին հաճախ գնում էի։ Հորեղբորս տղան առաջարկեց, որ աշխատեմ հեռուստատեսությունում։ Սկզբում գնացի ռեժիսուրա սովորելու, սակայն չցանկացա շարունակել և խորացա հաղորդումների պրոդյուսինգի վրա։ Որպես պրոդյուսեր աշխատել եմ «2 աստղ», «Թոփ 10» ծրագրերում»։

Դավիթն աշխատել է նաև «Նոր ալիք» հեռուստաընկերությունում, «Նոր ռադիոյում» որպես երաժշտական պրոդյուսեր, ապա «Լայմ» հեռուստաընկերությունում։ Այժմ չի աշխատում TV-ում, իր փրոդաքշընով հիմնականում համագործակցում է «Արմենիա TV»-ի հետ։

«12 տարի աշխատել եմ հեռուստատեսությունում և մի քիչ հոգնել եմ, դրա համար այլևս չեմ ցանկանում աշխատել։ Հեռուստատեսությունում ես աշխատավարձով ապրող մարդ էի։ Կարծում եմ՝ ժամանակն էր սեփական բիզնեսն ունենալ։ Ինձ համար սա արդյունավետ բիզնես է, քանի որ արդեն ունեմ շրջապատ և ծանոթություն այս ոլորտում»,- ասաց Դավիթն ու հավելեց, որ հիմնականում աշխատում են ռուսաստանաբնակ հայ երգիչների հետ:

Համերգ կազմակերպելիս էլ Դավիթը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին: Ըստ նրա՝ այնտեղ այս գործն առավել շահավետ է: Մարտի 5-ին նրա նախաձեռնությամբ Ռուսաստանում կկայանա Էլդար Դալգատովի համերգը: Պրոդյուսերը նշեց, որ այժմ նախապատվությունը տալիս են ռեստորանային համերգներին, քանի որ մարդիկ ցանկանում են ուրախանալ: Գարնանը Ռուսաստանում կազմակերպել է նաև Արման Թովմասյանի համերգային շրջագայությունը: «Արմանը ելույթ կունենա ինչպես համերգային դահիճներում, այնպես էլ ռեստորաններում: Հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ Արմանը մտնի ռուսական շուկա։ Նրա նոր երգերը հիմնականում ռուսալեզու են, քանի որ էստեղ իր PR–ն արդեն ապահովված է»,- ասաց Դավիթը: Մեր դիտարկմանը, որ չի կարելի ասել, որ Արմանը Հայաստանում հասել է ճանաչելիության և պահանջվածության բարձրակետին, նա պատասխանեց. «Այո, սակայն մենք կարճ ժամանակահատվածում հասել ենք նրան, ինչը մեզ պետք էր»։

 

Թեև տևական ժամանակ է, ինչ Դավիթն ու Սիլվան միասին են, նա չի միջամտում երգչուհու գործերին: Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում ամբողջական համագործակցություն լինի Սիլվայի հետ, Դավիթը պատասխանեց. «Ֆուլ համագործակցություն չի կարող լինել, քանի որ Սիլվան ունի պրոդյուսեր։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը կարող է իր պրոդյուսերին փոխարինել։ Մենք ընդհանրապես չունենք նման ծրագրեր, քանի որ չենք խառնում անձնականն ու գործնականը։ Ես միշտ իր կողքին եմ, սակայն նա ունի պրոդյուսեր, ով բոլորից լավ է հասկանում այս գործից։ Ինքս էլ հաճախ խորհուրդներ եմ հարցնում Հակոբից (Սիլվայի հայրիկից)՝ որպես ավագ ընկեր»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան