ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել ԵԽԽՎ անդամներ Իտալիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Իսպանիայի Թագավորությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Շվեդիայի Թագավորությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ Ընտրությունների բաժնից։ Պատվիրակության կազմում է եղել նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը։ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ևս հյուրընկալվել է ԿԸՀ-ում։
Պատվիրակությանը ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։
Հյուրերին ուղեկցել են նաև ներկայացուցիչներ ԱԳՆ-ից և ԱԺ-ից։
Հետևեք մեզ՝ այստեղ



