Էրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի զարգացման նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը: Մենք ընդգծել ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը»,- X հարթակի իր գրառման մեջ նշել է Քըլըչը:
Հետևեք մեզ՝ այստեղ



