Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 16-17 -ին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում։ Այս տարի փառատոնը կմեկնարկի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը` մայիսի 16-ին։
Փառատոնը Մեղրին կդարձնի արհեստների, ազգային մշակույթի և համեղ ուտեստների տոնական կենտրոն` համախմբելով վարպետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Իրանից։
Փառատոնն այս տարի կրում է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։
Մասնակիցներին սպասում է հայ և օտարազգի ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք` գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտարվեստ, դարբնություն և շատ ավելին, վարպետության դասեր, ազգային երգի ու պարի կենդանի կատարումներ, ավանդական խոհանոց` բացահայտելու Մեղրիին բնորոշ համերն ու խոհարարական գաղտնիքները, մանկական ծրագիր, լարախաղացի ներկայացում։
Համերգներով հանդես կգան «Կաթիլ» բենդը, Ժողովրդական արվեստների թանգարանի «Մանել» երգչախումբը, «Վարը Վարենկ» կրթամշակութային նախաձեռնությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ



