Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները հանդիպեցին ՄԻՊ-ի թեկնածու Արման Թաթոյանի հետ
ԲԼՈԳՎահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները հանդիպեցին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանի հետ: Անդրադարձ կատարվեց երկրում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության և իրավական այլ բնագավառների վերաբերյալ մի շարք հարցերի: ԲՀԿ խմբակցությունը ներկայացրեց այս և հասարակությանը հուզող մի շարք այլ հարցերի վերաբերյալ իր մտահոգություններն ու դիտարկումները:
Հանդիպման ընթացքում ծանոթացանք ոլորտի և ոլորտի խնդիրների ու բացերի վերաբերյալ Արման Թաթոյանի մոտեցումներին և խնդիրների լուծման հնարավոր տարբերակներին: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությանը, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել և որոշումով հանդես կգա խմբակցության առաջիկա նիստից հետո: