Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Փաշինյանի վարքը կանխատեսելիորեն նույնն է. սուտ ու կեղծիքներ, գոռգոռոցներ, ընդդիմադիրների ու նույնիսկ նրանց ընտանիքների անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ, փողոցային բառապաշար: Շատ փորձագետներ են արդեն հասցրել նկատել ակնհայտը՝ Փաշինյանի ընտրարշավային դրսևորումներն ու ելույթները բովանդակազուրկ են. զրո քաղաքական բովանդակություն, զրո հաշվետվողականություն: Փոխարենը՝ տեսարան, տեսարան ու մի հատ էլ տեսարանի տեսարան (կներեք կրկնաբանության համար):

Բայց Փաշինյանին բովանդակություն պետք էլ չէ: Իսկապես, հո չի կանգնելու և բաց տեքստով հայտարարի, որ եթե հունիսի 7-ին ինչ-որ խարդավանքով վերարտադրվի, ապա Հայաստանը լուծարելու է, Հայ առաքելական եկեղեցին վերացնելու է, Ռուսաստանի հետ թշնամանալու է, իսկ Ալիևի և Էրդողանի հետ, ձեռք ձեռքի տված, ինչ փորձանք ասես բերելու է: Կամ՝ հո չի կարող խոսել 2021 թ. ծրագրերից ու խոստումներից, որոնցից ոչ մեկը չի կատարվել, ավելին՝ մեծամասամբ հենց հակառակն է արվել՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Փաշինյանի վերջին հրապարակային անհավասարակշիռ բղավոցները հուշում են շատ պարզ բան. ինքն ունի զգալիորեն փոքրացած, բայց որոշակի ընտրազանգված, ու հենց այդ շերտի համար ցանկալի, այդ խմբի ականջները շոյող ճանապարհով է գնում, որպեսզի նրանց պահի իր շուրջը: Ուստի՝ հայհոյում է, զազրախոսում, վիրավորում, գոռգոռում է, կամ էլ՝ խորոված-փարթի, խաշլամա շոու, շքերթ, փառատոն, գինու օրեր կազմակերպում: Արվում է ամեն ինչ, որ ընտրապայքարը մղվի հետին պլան, իր ընտրազանգվածի «հոգին փառավորվի», իսկ հանրության մնացած մասն էլ շոուներից ու «տաշ-տըմբըլից», այսպես ասենք, «կոնտուզիա» ստանա:

Սա, հասկանալի է, քաղաքական տեխնոլոգիա է, որը քաղաքական բովանդակություն, առհասարակ՝ որևէ բովանդակություն չի ենթադրում: Եվ դրա համար էլ Փաշինյանն իր խոսույթին բովանդակություն հաղորդելու կարիք չունի: Նրան աղմուկ է պետք:

Ու նույնիսկ վերոնշյալն է հուշում, որ Փաշինյանին ընտրելն արդեն իսկ ամոթալի է ցանկացած բանական, գիտակից և արժանապատվություն ունեցող մարդու համար:

Մյուսը, ինչին ձգտում է Փաշինյանը կամ ինչ հաշվարկով կիրառվում է նրա ագրեսիվ դրսևորումների «գործիքակազմը», այն է, որ դա կարող է որոշ չափով հիասթափեցնել որոշակի թվով մարդկանց, որոնք ունեն հակաիշխանական հայացքներ: Այն հաշվարկով, որ նրանք հունիսի 7-ին չգնան ընտրատեղամաս: Նպատակը հասկանալի է. քիչ մասնակցությունը հօգուտ իշխանության է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW