Լոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլիզա գյուղում տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով սելավաջրերը լցվել են 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող անասնագոմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի և Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարներ Արմեն Բարսեղյանի և Շավարշ Շահնազարյանի գլխավորությամբ։
Տեղում փրկարարները պարզել են, որ անասնագոմում եղել են թվով 28 խոճկորներ, որոնց մի մասը մնացել են ջրի տակ, իսկ մի մի մասին էլ բնակիչները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել անասնագոմից։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է անասնագումի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



