Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկահավը, ինչպես երևում է հայերեն անունից, բերվել է Հնդկաստանից: Ի դեպ, անգլերենում այն այլ կերպ է կոչվում ՝ «Тurkie cocks», որը թարգմանվում է որպես «թուրքական թռչուն», այսինքն՝ բերվել է Թուրքիայից: Իրոք, այդ թռչունը Եվրոպայում և Անգլիայում տարածել են թուրք վաճառականները, իսկ Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում, այն կոչվում է հնդկական (հնդկացիական) թռչուն, քանի որ իսպանացիները այն բերել էին Վեստ-Ինդիայից (այդպես էր Ամերիկան այն ժամանակ կոչվում):

Ընդհանրապես, հնդկահավն այն կենդանիներից է, որին տարբեր լեզուներում շատ տարբեր անուններ են տալիս: Պորտուգալացիներն, օրինակ՝ հնդկահավին կոչում էին ռեգի: Ամերիկայի բնիկ բնակչությունը, ըստ քարոզիչ վանականների, հնդկահավին կոչում էր furkee, չնայած հայտնի չէ, թե որ ալգոնիկյան լեզվից է հայտնվել այդ բառը: Չոկտաու հնդիկները հնդկահավին անվանում են fakit- fakit ՝ այն ձայնի նմանությամբ, որն այն արտաբերում է: Նույնիսկ գիտությունը, կարծես, դեռ չի որոշել, թե ինչպես պետք է անվանել հնդկահավին: Լատինական անունը՝ Meleagris gallopavo, բառացիորեն թարգմանվում է որպես «հավ- սիրամարգ» և, կարծես, լեզվական երկտեղություն է: Տարբեր լեզուներում տարբեր է նաև հնդկահավերի հանած ձայների արտաբերումը: Որոշ լեզուներ փոխանցում են հնդկահավի ձայնը որպես «գլու, գլու», այլ լեզուներ՝ «կըրկ, կըրկ», իսկ հին հրեերենում՝ նույնիսկ «te-karkerim»:

Հնդկահավերը (ճոլոկներ, գոռելներ) հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ են։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունեն մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ. դրանք գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու, թեպետ ձուն ևս օգտագործվում է սննդի մեջ։ Միսը բարձրորակ է և համեղ։

Հնդկահավաբուծությունը ներկայում առավել տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում։ Անհայտ է, թե եվրոպացիների կողմից Ամերիկա կոչված մայրցամաքում երբ և որտեղ են առաջին անգամ բուծել հնդկահավեր: Սակայն հայտնի է, որ հնդկահավը 1520ական թվականներին է բերվել Եվրոպա: Նախ՝ նրանց իրենց հայրենի Մեքսիկայից տեղափոխել են Իսպանիա, իսկ այնտեղից թուրք վաճառականների միջնորդությամբ տարածել ամբողջ Եվրասիա մայրցամաքով: Շատ շուտով այդ թռչունը դարձել է հարուստ դասի սիրած կերակուրը: Սիրված էր այն նաև եկեղեցու հայրերի համար:

1585 թվականից հնդկահավ ուտելը Անգլիայում վերածվել է Սուրբծննդյան ավանդույթի: Հաշվի առնելով դա՝ Նորֆլոկի ֆերմերները որոշել են ավելի մեծ օգուտներ ունենալ նոր տեսակ ստանալով, և խնդիր է դրվել վայրի հնդկահավից ստանալ ավելի շատ կրծքամիս ունեցող խաղաղ և հնազանդ ընտանի թռչնատեսակ, ինչը և հաջողվել է: Անգլիայում են բուծվել հնդկահավի ամենատարածված ցեղատեսակները՝ Norfolk black-ը և Dutch white-ը, իսկ հետագայում դրանք արդեն այնտեղից վերաարտահանվել են Ամերիկա: Այսօր ԱՄՆ-ում սննդում օգտագործվող հնդկահավի մեծ մասը այդ տեսակների սերունդներն են:

16-րդ դարի վերջից սկսած Անգլիայում հնդկահավերը ամեն տարի Նորֆլոքից քշվում էին մինչև Լոնդոն՝ Լեդենհոլլ շուկա: Այդ ամբողջ ճանապարհը 160 կմ էր, և թռչունները ամբողջ երեք ամիս ճանապարհին էին լինում: Թռչուններին անգամ հատուկ կաշվե «կոշիկներ» էին հագցնում՝ ոտքերը փրկելու համար: 1000 հնդկահավի քշելու գործընթացը կառավարում էր երկու թռչնապահ՝ երկար ուռենու կամ ընկուզենու ձողերով, որոնց ծայրին կապվել էր կարմիր կտոր: Սուրբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի փողոցներում երթևեկությունը հաճախ ամբողջովին կաթվածահար էր լինում հնդկահավերի հսկայական քանակի պատճառով, որոնք քայլում էին Նորֆոլքից և Սուֆոլքից դեպի մայրաքաղաք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով