Մահացել է Վիկտորիա Հայրապետյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի գործընկերուհու՝ Վիկտորիա Հայրապետյանի անժամանակ մահվան մասին։
Հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հիվանդանոցի երկար տարիների աշխատակիցը, ով շուրջ 3 տասնամյակ մասնագիտական գործունեությունն է ծավալել մեր բուժհաստատությունում՝ սկզբում որպես բուժքույր, այնուհետև՝ Ախտորոշիչ կենտրոնի օպերատոր։
Գործընկերներն ու բուժանձնակազմը Վիկտորիա Հայրապետյանին հիշում են որպես իր մասնագիտությանը նվիրված, բարեհամբույր, պատասխանատու և բոլորի կողմից սիրված աշխատակցի, որի մարդկային ու մասնագիտական կերպարը մշտապես կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր մտերիմներին։ Կիսում ենք նրանց ծանր վիշտը։
Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, Խաղաղ Դոնի փողոցի 2/14 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։
Հետևեք մեզ՝ այստեղ



