Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ հայտնում է Past.am-ը՝ հղում անելով SHAMSHYAN.com-ին, մայիսի 3-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղեկություն է ստացվել, որ շենքերից մեկի տանիքում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպան լինել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացին Երևանի 24-ամյա բնակիչ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը հայտնել է, որ նախորդ օրը՝ մայիսի 2-ին, Սևանա լճի տարածքում տաքսի ծառայությունից օգտվելու ընթացքում վարորդի կողմից իր նկատմամբ կատարվել են բռնի սեքսուալ բնույթի գործողություններ։
Նրա խոսքով՝ դեպքից հետո ինքը վերադարձել է տուն և ծանր հոգեվիճակում փորձել է ինքնասպան լինել՝ տանիքից ցած նետվելու միջոցով։
Իրավապահ մարմինները ներկայում միջոցառումներ են իրականացնում դեպքին առնչվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախաքննության շահերից ելնելով՝ լրացուցիչ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



