Ոստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին:Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվեցին Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվեց կոկաին տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով։
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվեց էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։ 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ՝ այստեղ



