Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե սովորականի նման ընտրապայքար է ընթանում: Թեկնածուները շրջում են բնակավայրերով, հանդիպումներ են ունենում, ելույթներ, կոչեր են անում: Բայց այդպես չէ: Չկա նորմալ ընտրապայքար հատկապես ընտրական կարևորագույն սկզբունքներից մեկի տեսանկյունից: Խոսքը հավասար մրցակցային պայմանների կարևորագույն սկզբունքի մասին է, որը տվ յալ դեպքում խախտված է ի սկզբանե:

Առաջինը. հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի շարժը կամայական ձևով սահմանափակված է: Եվ նա լիարժեք մարզային այցեր, հանդիպումներ, ընտրողների հետ շփումներ իրականացնել չի կարող: Խոսքը, հասկանալի է, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին է:

Ճիշտ է, Սամվել Կարապետյանն ու աջակիցները ինչ-որ կրեատիվ ձև գտել են հանդիպումներ անցկացնելու համար, մասնավորապես մարդկանց տարբեր խմբեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենք են գալիս տնային կալանքի պայմաններում գտնվող Կարապետյանի առանձնատուն: Բայց փաստը մնում է փաստ:

Ու կապ չունի, թե որևէ մեկը տվյալ գործչին կամ որևէ այլ գործչի ինչպես է վերաբերվում: Սա սկզբունքի և արդարության հարց է, այլ ոչ թե հույզերի կամ վերաբերմունքի:

Ընտրական սկզբունքի տեսանկյունից կարևորն այլ բան է. ապահովվո՞ւմ է, թե՞ չի ապահովվում այդ սկզբունքի պահպանումը: Եթե ընտրապայքար է, ապա բոլոր մասնակիցները պետք է ունենան նույն հնարավորություններից օգտվելու իրավունք:

Ավելին, հիմնական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ևս սահմանափակված են, մասնավորապես՝ «Սրբազան պայքարի»՝ շինծու և դատարանում արդեն գրեթե փլուզված գործով «Հայաստան» դաշինքի մի քանի անդամներ ևս խափանման միջոցի (տնային կալանք) հետևանքով սահմանափակված են: Լինելով ԿԸՀ կողմից գրանցված պատգամավորության թեկնածու՝ նրանք ևս զրկված են ընտրողների հետ ազատորեն հաղորդակցվելու հնարավորությունից:

Այսինքն, առանց ճշմարտության և իրականության դեմ դույզն-ինչ մեղանչելու կարելի է վստահաբար ասել, որ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրան ենթարկվող ռեպրեսիվ՝ իրավապահ-քննչական ու համանման այլ մարմինների, արել և անում են ամեն ինչ, որպեսզի ընտրապայքարի մյուս մասնակիցների համար հնարավորինս շատ արհեստական խոչընդոտներ ստեղծվեն:

Ասվածի ամենից ցայտուն ապացույցը նույն ռեպրեսիվ մարմինների կողմից բացառապես ընդդիմադի հիմնական ուժերի նախընտրական շտաբների նպատակային թիրախավորումն է: Լինի ոստիկանություն, թե հակակոռուպցիոն կոմիտե կամ մեկ այլ կառույց, կայծակնային արագությամբ արձագանքում են զանազան «օպերատիվ տվյալների» ու, իբր, «ընտրակաշառք բաժանելու» դեպք են «բռնել», գործնականում ահաբեկչական գործողություններ են իրականացնում բացառապես ընդդիմադիր ուժերի տեղական նախընտրական շտաբների ու այդ շտաբներում ներգրավված հայրենակիցների դեմ: Ի լրումն, խանգարում են նախընտրական շտաբների աշխատանքը, խաթարում գործունեության բնականոն ընթացքը:

Հասկանալի է, որ ՔՊ-ի համար «նպաստներ» բաժանող զանազան համայնքապետների հետևից նույն ուժային կառույցները չեն ընկնում: Ամենից ցայտուն դեպքը Թալինի համայնքապետի հետ կապվածն էր: Անցյալ տարվա դեկտեմբերին Մայր Տաճարի նախագավթում խայտառակ վարքով մամուլի ուշադրությանն արժանացած, ՔՊ-ի բոլոր խոշոր միջոցառումներին մշտապես ներկա տվյալ համայնքապետի վերաբերյալ կոնկրետ փաստեր տարածվեցին՝ մի շարք բնակիչների նպաստներ և օգնություններ բաժանելու մասին: Նույնը՝ Սյունիքի մարզպետի դեպքում: Ոչ մի հետևանք:

Եթե հանկարծ իրեն նման բան թույլ տար որևէ ընդդիմադիր (դեռևս չկալանավորված) համայնքապետ, ապա Փաշինյանի հրահանգով կամ առանց այդ հրահանգի նրան արդեն մի 5 անգամ կալանավորած, «պատին ծեփած», «ասֆալտին փռած» կլինեին:

Հայաստանի ներքին գործերին ակնհայտորեն խառնված և իշխանական բոլոր այլանդակությունների վրա աչքերը փակած ու վրայից մեղրամոմ քսած եվրոպական զանազան ներկայացուցիչները կարող են, իհարկե, շարունակել ձևացնել, թե իրենք կույր են, համր և խուլ: Բայց դրանից չի հետևում, թե իրականությունն այլ է, կամ մենք էլ ենք կույր, խուլ և համր:

Ավելին, արդեն ակնհայտ է, որ փաշինյանական իշխանությունը, մասնավորապես իր «հատուկ ծառայությունների» միջոցով, համատարած գաղտնալսում և լրտեսում է հիմնական ընդդիմադիր ուժերի ոչ միայն առաջին դեմքերին (թեպետ, դա էլ է աննորմալ), այլև գրեթե բոլոր՝ քիչ թե շատ նկատելի անդամներին: Հենց իրենց «բացահայտած» ձայնագրությունները ասվածի ակնհայտ վկայությունն են: Բավարար է, որ որևէ ընդդիմադիր ուժի որևէ շտաբի աշխատանքում ներգրավված մարդը հեռախոսով զրուցելիս ինչ-որ թիվ ասի (կապ չունի, թե ինչի հետ կապված թիվ), լրտեսողների բրիգադը վրա կտա, թե՝ «հայ-հավա՜ր, ընտրակաշառք ենք բռնել...»:

Եվս մեկ հետաքրքիր դրվագ. Երևանի մի շարք բնակելի շենքերի առաջին հարկերում գովազդային ինչ-որ վահանակներ են տեղադրված: Իմաստ ունի՞ նշել, որ այդ՝ անհասկանալի ծագման ու պատկանելության «գովազդային վահանակների» վրա այս օրերին հայտնվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆոտոշոփած նկարը՝ մատնաշարժման պատկերով: Գումարած՝ ինչպես արդեն նշել էինք, թաղապետարանների աշխատակիցները, օրենք խախտելով, պարտադրում են խանութների պատերին փակցնել այդ նույն նկարները: Ճիշտ է՝ մեր ահազանգից հետո, մասնավորաբար, Քանաքեռ-Զեյթունում այդ նկարները հավաքել են, բայց, օրինակ՝ որոշ համատիրությունների պատերին դեռ մնում են դրանք:

Ի դեպ, Փաշինյանի մասին: Բայց արդեն ոչ թե նկարի, այլ իր նախընտրական վարքի, բառամթերքի ու պահվածքի մասին: Այնպիսի կարծրացող տպավորություն է, որ Փաշինյանը նպատակադրվել է անել ամեն ինչ, որպեսզի կորցնի իր նվազած ռեյտինգի վերջին բեկորները: Թեպետ իր հույսն ու հասցեատերը, հասկանում ենք, հենց այդ բառապաշարի սպառողներն են: Այլոք, այս դեպքում՝ քաղաքակիրթ խոսքի կողմնակից, ծրագրային խոսքի, ճշմարտության, ոչ թե կեղծիքի կողմնակից որևէ մեկը ոչ մի դեպքում նրան ձայն չի տա:

Նա 8 տարվա վարչապետ է, բայց ընտրապայքարի է ելել 9 տարի առաջվա կարգախոսներով, բառապաշարով ու շարժուձևով: Զավեշտալի է, բայց դեռ «հեղափոխություն» է անում: Ըստ որում, ՔՊ-ի միակ քարոզիչն ու բանախոսն ինքն է: Միա՛յն ինքը: Մյուսները զուտ վիզուալ ֆոն են, «ուսապարկեր», էլի, ինչպես նույն քպական «կարկառուններից» մեկն էր արտահայտվել: Արդեն 8 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը ոչ թե հաշվետվություններ է ներկայացնում, ոչ թե չկատարած նախորդ խոստումների վերաբերյալ ինչ-որ բացատրություններ ներկայացնելու գոնե փորձ է անում, ոչ թե ծանրութեթև անելու ենթակա ծրագրեր է ներկայացնում կամ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այլ գոռգոռում է, բղավում է, վիրավորում է, կրծքանշան է բաժանում, մարդկանց տների դարպասներին իր նկարն է փակցնում:

Հատկանշական է, որ Փաշինյանը շարունակ բղավում է ամենասովորական հայ մարդկանց վրա, որոնք ասում են, որ «աչքի վերևը հոնք կա», հարձակվում է նրանց վրա, ինչպես իր երբեմնի այն կողմնակցի վրա, որ խոսեց Փաշինյանի բերած պատերազմի 5000 զոհերի մասին... Դա պարտվածի, թույլի, նեղացածի, շրջապատի հանդեպ չարությամբ լցվածի պահվածքի է նմանվում: Դա նմանվում է ինչի ասես, միայն ոչ 8 տարի վարչապետ եղած գործչի պահվածքի:

Այնպես չէ, իհարկե, թե մինչև այս Փաշինյանն իրեն այլ կերպ էր պահում, հանկարծ հիմա սկսեց գոռգոռալ: Արդեն 8 տարի բղավում է, անհավասարակշիռ շարժումներ անում: Ու մարդիկ դրանից էլ են արդեն առավել քան ձանձրացել, եթե չասենք՝ զզվել:

Փայց Փաշինյանն իր «ամպլուայի» մեջ է. աջուձախ վիրավորական արտահայտություններ է անում հաղթանակների հասած նախկին նախագահների հասցեին, կամ զազրախոսում է տնտեսության մեջ, բիզնեսում նկատելի հաջողություններ արձանագրած մարդկանց մասին: Ո՞վ, էլի: Փաշինյա՞նը: Իսկ Հայաստանի համար ի՞նչ ունի արած Փաշինյանը: Եռապատկած «Եռաբլո՞ւրը»: Կորուսյալ Արցա՞խը, 150 հազար արցախցի հայերին հայրենազրկե՞լը, Կիրանցի, Սոթքի, Ջերմուկի, Կապանի գլխին ադրբեջանական հենակետե՞րը, ադրբեջանական ու թուրքական պայմանների կատարո՞ւմը, Արարատից հրաժարվե՞լը, ազգային ինքնության դեմ արշա՞վը, հայերիս Եկեղեցու դեմ հայտարարած պատերա՞զմը: Չէ, հազիվ թե ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհը այլոց վրա քար շպրտելը լինի: Այն էլ՝ ամենաբարակ ապակե տան մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար