Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր քաղաքական դաշտում սովորաբար առաջին հերթին քննարկվում են անվտանգությունը, բանակը, դիվանագիտությունը, տարածաշրջանային հակամարտությունները կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ Սակայն հաճախ ուշադրությունից դուրս է մնում մի շատ կարևոր իրողություն. աշխարհաքաղաքականությունը միայն սահմանների, դաշինքների և ռազմական հավասարակշռության մասին չէ։ Այն ամեն օր մտնում է մարդկանց տուն՝ հացի, շաքարի, բենզինի, բուսայուղի, կենցաղային տեխնիկայի և նույնիսկ խանութների դարակների միջոցով։ Ժամանակակից աշխարհում սպառողական շուկան այլևս պարզապես տնտեսության առանձին ոլորտ չէ։ Այն դարձել է պետությունների ազդեցության, տնտեսական կախվածությունների և հասարակական տրամադրությունների ձևավորման կարևորագույն գործիքներից մեկը։ Պետությունները վաղուց հասկացել են, որ ազդեցությունը հնարավոր է ոչ միայն զենքով կամ քաղաքական ճնշմամբ, այլ նաև այն միջոցով, թե որտեղից է ժողովուրդը ստանում իր հիմնական սպառողական ապրանքները, ինչ գնով է դրանք ստանում և ինչ տնտեսական միջավայրի հետ է կապում իր առօրյա կայունությունը։

Այս համատեքստում Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որտեղ տնտեսական քարտեզները հաճախ ավելի ուժեղ են ազդում, քան քաղաքական քարտեզները։ Վերջին տարիներին Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը ցույց է տալիս, որ երկրի սպառողական համակարգը մեծապես կախված է արտաքին շուկաներից, հատկապես՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից ներմուծումները կազմում են Հայաստանի ներմուծման համակարգի գերակշիռ մասը, իսկ ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք սպառողական ապրանքների՝ շուկաներում կախվածությունը գրեթե ամբողջական է։ Ցորենի, ալ յուրի, շաքարի, բուսայուղի, վառելիքի և մի շարք պարենային ապրանքների դեպքում արտաքին շուկաների ցանկացած տատանում շատ արագ փոխանցվում է հայկական տնտեսությանը։

Երբ Ռուսաստանում փոխվում է ցորենի գինը, որոշ ժամանակ անց դրա ազդեցությունը զգացվում է նաև Երևանում հացի գնի մեջ։ Երբ բարձրանում է ռուսական վառելիքի արժեքը, կամ փոխվում են մատակարարման պայմանները, դա անդրադառնում է ոչ միայն վառելիքի գների, այլ ամբողջ տնտեսության վրա։ Վառելիքը մտնում է գրեթե բոլոր ապրանքների ինքնարժեքի մեջ՝ տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն և արտադրություն։ Այդ պատճառով վառելիքի թանկացումը սովորաբար առաջացնում է շղթայական գնաճ։ Շաքարի և բուսայուղի շուկաներում ևս կախվածությունը արտաքին մատակարարներից բարձր է։ Իսկ քանի որ այդ ապրանքները լայն սպառում ունեն, դրանց գների ցանկացած փոփոխություն անմիջապես ազդում է հասարակության սոցիալական վիճակի վրա։

Սակայն խնդիրը միայն տնտեսական չէ։ Այստեղ առաջանում է շատ ավելի խորքային երևույթ՝ տնտեսական կախվածության հոգեբանական ազդեցությունը։ Երբ մարդկանց առօրյա սպառման զգալի մասը երկար տարիներ ձևավորվում է մեկ երկրի տնտեսական համակարգի միջոցով, հասարակական ընկալումների մեջ նույնպես սկսում է ձևավորվել որոշակի կապ այդ երկրի հետ։

Մարդը քաղաքականությունը գնահատում է ոչ միայն գաղափարախոսությամբ, այլ նաև իր ամենօրյա կյանքի փորձով։ Եթե հասարակությունը երկար ժամանակ ապրում է այն զգացողությամբ, որ հիմնական սոցիալական ապրանքների կայունությունը կապված է տվյալ երկրի հետ, ապա այդ երկիրը աստիճանաբար սկսում է ընկալվել ոչ միայն որպես առևտրային գործընկեր, այլ նաև որպես տնտեսական անվտանգության տարածք։

Հենց սա է պատճառը, որ սպառողական շուկայի կառուցվածքը վաղուց դադարել է զուտ տնտեսական հարց լինելուց։ Այն վերածվել է աշխարհաքաղաքական գործոնի։ Երբ աշխարհը մտավ նոր տնտեսական և քաղաքական փուլ, Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը փոխեց առևտրային հոսքերը, լոգիստիկ համակարգերը և տարածաշրջանային տնտեսական կապերը, բնականաբար, Հայաստանը ևս հայտնվեց այդ փոփոխությունների կենտրոնում։ Մի կողմից՝ կտրուկ աճեցին արտաքին առևտուրը, վերաարտահանումը և ֆինանսական հոսքերը, մյուս կողմից՝ ավելի խորացավ կախվածությունը ռուսական տնտեսական համակարգից։

Միաժամանակ սկսեցին ուժեղանալ նաև այլ ուղղություններ։ Չինաստանը վերջին տարիներին դարձել է հայկական շուկայի կարևորագույն մատակարարներից մեկը՝ հատկապես կենցաղային ապրանքների, տեխնիկայի, հագուստի և մանր սպառողական ապրանքների ոլորտներում։ Չինական արտադրանքը հաճախ գործում է որպես հակագնաճային գործոն, որովհետև ապահովում է համեմատաբար մատչելի ապրանքներ։ Սակայն այստեղ ևս Հայաստանը կախված է գլոբալ լոգիստիկ շղթաներից։ Եթե համաշխարհային փոխադրումները թանկանում են, կամ առաջանում են մատակարարման խնդիրներ, այդ ազդեցությունը շատ արագ փոխանցվում է հայկական շուկային։

Եվրոպական ուղղությունն ունի բոլորովին այլ տրամաբանություն։ Եվրոպական միության շուկաները Հայաստանի վրա ազդում են ոչ այնքան սոցիալական սպառման, որքան տեխնոլոգիական, արտադրական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Եվրոպայից ներմուծվում են մեքենաներ, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, դեղորայք և բարձրարժեք արտադրանք։ Եվրոպական տնտեսական ազդեցությունը սովորաբար անմիջապես չի արտահայտվում էժան ապրանքներով։ Այն ավելի շատ կապված է արտադրության որակի, տեխնոլոգիական արդիականացման, մրցակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ։ Եվրոպան ոչ միայն շուկա է, այլ նաև կանոնների համակարգ։ Այն կարող է բարձրացնել տնտեսության որակը, բայց միաժամանակ նաև մեծացնել ծախսերը և մրցակցային ճնշումը։

Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցը։ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, առաջին ազդեցությունը կլինի լոգիստիկ ծախսերի վրա։ Այսօր Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը իրականացվում է երկար և թանկ երթուղիներով՝ հիմնականում Վրաստանի տարածքով։ Թուրքիայի հետ անմիջական ցամաքային կապի բացումը կարող է էապես նվազեցնել բազմաթիվ ապրանքների տեղափոխման ծախսերը։ Սա առաջին հերթին կազդի շինանյութերի, տեքստիլի, կահույքի, սննդամթերքի, կենցաղային տեխնիկայի և լայն սպառման այլ ապրանքների վրա։ Թուրքիան տարածաշրջանում ունի ուժեղ արդյունաբերական համակարգ և համեմատաբար էժան արտադրություն։ Այդ պատճառով թուրքական շուկայի ինտեգրումը հայկական տնտեսության մեջ կարճաժամկետ հատվածում կարող է ունենալ հակագնաճային ազդեցություն։ Սպառողը կարող է ստանալ ավելի մատչելի ապրանքներ, ավելի մեծ ընտրություն և ավելի արագ մատակարարումներ։ Սակայն այստեղ անհրաժեշտ է ընդգծել մի կարևոր հանգամանք. էժան ապրանքը միշտ չէ, որ նշանակում է ուժեղ տնտեսություն։ Եթե տեղական արտադրողը չկարողանա մրցակցել թուրքական լայնածավալ արտադրության հետ, ապա կարող են թուլանալ հայկական փոքր արտադրությունները, գյուղատնտեսական վերամշակման ոլորտը, թեթև արդյունաբերությունը և տեղական արտադրական շղթաները։ Կարճաժամկետ հատվածում շահում է սպառողը, բայց երկարաժամկետ հեռանկարում կարող է տուժել տնտեսական ինքնուրույնությունը։ Եվ հենց այստեղ է սկսվում Հայաստանի համար իրական ռազմավարական խնդիրը՝ ներքին մրցունակության բարձրացումը։

Հայաստանը արտաքին մրցակցությանը չի կարող դիմանալ միայն մաքսային պատնեշներով կամ քաղաքական հայտարարություններով։ Փոքր տնտեսությունների հիմնական ուժը սովորաբար ոչ թե ծավալն է, այլ ճկունությունը, որակը, մասնագիտացումը և պետական խելամիտ քաղաքականությունը։ Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ շուկան փոքր է, արտադրական ծախսերը՝ բարձր, կապիտալը՝ սահմանափակ, իսկ արտաքին մրցակիցները ունեն մասշտաբային հսկայական առավելություններ։ Այդ պատճառով առանց ներքին տնտեսական ամրապնդման բաց շուկան կարող է վերածվել ոչ թե զարգացման, այլ կախվածության մեխանիզմի։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի նաև գյուղատնտեսության հարցը, որովհետև Հայաստանի սպառողական անվտանգության հիմքում շարունակում է մնալ պարենային համակարգը։ Միջազգային փորձը բավական հստակ ցույց է տալիս, որ գյուղատնտեսության հիմնական խնդիրը ոչ թե փոքր հողակտորներն են ինքնին, այլ դրանց մեկուսացված, չկազմակերպված և տեխնոլոգիապես թույլ վիճակը։ Այսինքն՝ հաջող երկրների փորձը ցույց է տալիս, որ լուծումը ոչ թե փոքր գյուղացիական տնտեսությունները վերացնելն է, այլ դրանք վերածելը կազմակերպված, կոոպերատիվ և շուկային ինտեգրված համակարգի։ Հայաստանի ներկայիս գյուղատնտեսական կառուցվածքը ձևավորվել է հողատարածքների մասնատման արդյունքում, երբ ստեղծվեցին հարյուր հազարավոր փոքր տնտեսություններ։ Սա երկարաժամկետ հեռանկարում բերեց ցածր արտադրողականության, մեխանիզացիայի դժվարության, շուկայի սահմանափակ հասանելիության և բարձր ծախսերի։

Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ փոքր ֆերմերային տնտեսությունները կարելի է պահպանել՝ միաժամանակ ստիպելով նրանց համագործակցել։ Փոքր տնտեսությունները միավորվում են կոոպերատիվների մեջ՝ միասին ձեռք բերելով տեխնիկա, միասին վաճառելով արտադրանքը, միասին ստանալով սուբսիդիաներ և միասին մուտք գործելով շուկաներ։ Այս մոդելը կարևոր է Հայաստանի համար, որովհետև այն պահպանում է գյուղական սոցիալական կառուցվածքը, բայց միաժամանակ լուծում է մասշտաբի խնդիրը։

Միջազգային փորձը նաև ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը դառնում է մրցունակ միայն այն դեպքում, երբ ինտեգրվում է տեխնոլոգիային։ Ոռոգման համակարգերի արդիականացում, կաթիլային ոռոգում, հողի թվային քարտեզագրում, գիտական սերմնաբուծություն, եղանակային տվյալների օգտագործում՝ այս ամենը այլևս ոչ թե լրացուցիչ առավելություն է, այլ գոյատևման պայման։ Հայաստանի համար սա հատկապես կարևոր է, որովհետև ջրային և հողային ռեսուրսները սահմանափակ են, իսկ կլիմայական ռիսկերը՝ աճող։ Պետության կողմից ոռոգման համակարգերի ստեղծումը և գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով ջրամատակարարման ապահովումը ևս կնպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը:

Մեկ այլ կարևոր ուղղություն է ամբողջ ագրոարժեշղթայի ձևավորումը։ Գյուղացին պետք է դադարի լինել միայն արտադրող։ Նա պետք է դառնա ամբողջ տնտեսական համակարգի մաս՝ պահեստավորումից և սառնարանային տնտեսությունից մինչև վերամշակում, լոգիստիկա և վաճառք։ Հակառակ դեպքում շահույթի հիմնական մասը շարունակում է կենտրոնանալ միջնորդների մոտ։

Գյուղատնտեսության վերակառուցումը անհնար է նաև առանց ֆինանսական հասանելիության։ Փոքր գյուղացիական տնտեսությունները չեն կարող ներդնել տեխնոլոգիա կամ նոր արտադրական համակարգեր, եթե չունեն երկարաժամկետ և մատչելի ֆինանսավորում։ Հետևաբար, առանց գյուղատնտեսական վարկավորման համակարգի բարեփոխման նույնիսկ լավագույն ծրագրերը չեն աշխատի։ Սակայն խնդիրը միայն տնտեսագիտական չէ։ Այն նաև կրթական և քաղաքակրթական խնդիր է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության արդիականացումը միշտ ուղեկցվում է կրթությամբ։ Ֆերմերը դառնում է ոչ միայն աշխատող, այլ նաև գիտելիք օգտագործող տնտեսվարող։ Սա պահանջում է ագրոտեխնիկական կրթություն, խորհրդատվական համակարգ և նոր սերնդի ներգրավում գյուղատնտեսության մեջ։

Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ գյուղատնտեսությունը հաճախ ընկալվում է որպես ցածր արտադրողական ոլորտ, մինչդեռ ժամանակակից աշխարհում բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությունը կարող է դառնալ բարձր եկամտաբեր և արտահանմանը միտված ոլորտ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջ կանգնած ընտրությունը բավական հստակ է՝ կա՛մ պահպանել մասնատված և ցածր արտադրողական տնտեսությունը, կա՛մ կառուցել համագործակցային, տեխնոլոգիական և շուկային ինտեգրված տնտեսական համակարգ։

Այսօր արդեն ակնհայտ է, որ գնաճը Հայաստանում վաղուց դադարել է միայն դրամավարկային երևույթ լինել։ Այն դարձել է աշխարհաքաղաքական գործընթացների անմիջական արտացոլումը։ Երբ Ռուսաստանում փոխվում է ռուբլու արժեքը, երբ Եվրոպայում թանկանում են էներգակիրները, երբ Չինաստանում խափանվում են մատակարարումները, կամ երբ տարածաշրջանում փակվում են սահմանները, այդ ամենը որոշ ժամանակ անց զգացվում է նաև հայկական ընտանիքների ամենօրյա ծախսերում։ Եվ հենց այստեղ է, որ հացը, շաքարը, բենզինը և խանութների դարակները դադարում են պարզապես տնտեսություն լինել։ Դրանք վերածվում են աշխարհաքաղաքականության ամենօրյա արտահայտության։ Փոքր պետությունների իրական անվտանգությունը միայն բանակով չի որոշվում։ Այն սկսվում է այն պահից, երբ երկիրը կարողանում է պահպանել իր տնտեսական մրցունակությունը, արտադրական ներուժը և սպառողական ինքնուրույնությունը նույնիսկ բաց և բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան