Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ տղա էր Մխիթարս։ Եթե բակում կամ որևէ տեղ վեճ լիներ, նա միշտ կգնար, կհաշտեցներ բոլոր կողմերին, խոսքով բացատրելուն էր կողմնակից։ Իր 18 տարեկան հասակում շատ հասուն էր, խելացի, կազմակերպված։ Աշխատասեր էր, երբ իրեն ասում էի՝ եթե քեզ գումար է պետք, ասա, քեզ կտամ, միշտ արձագանքում էր. «Պա՛պ, թող ես կյանքի բոլոր փուլերով էլ անցնեմ»։ Սպորտով էր զբաղվում՝ մարտեր առանց կանոնների։ Կոփված էր, պատրաստված։ Ղարաբաղում Հայաստանի չեմպիոն դարձավ, պետք է արդեն Իտալիա մեկներ, բայց համավարակի շրջանն սկսվեց, ճանապարհները փակվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Կորյունը՝ Մխիթարի հայրիկը։ Մխիթարը ծնունդով Էջմիածնից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Մի ժամանակահատված ընտանիքը բնակվել է Ռուսաստանում, բայց Մխիթարը հստակ որոշում է կայացրել՝ պետք է ծառայի բանակում։ Սիրով է Մխիթարը 2020 թվականի հունիսի 17ին մեկնել ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Ղարաբաղում էր չեմպիոն դարձել, այնտեղ ծառայելու միտքը սիրեց։ Իհարկե, հետո, երբ արդեն այնտեղ էր, զանգեց. «Պա՛պ, ամայի դաշտ է, մի ծառ չկա»։ Ես էլ անգամ կատակեցի, թե նա մրցաշարի ժամանակ միայն շենքերում է եղել, իրեն թվացել է՝ այնտե՞ղ է ծառայելու։ Շատ ինքնուրույն է եղել։ Ճամբարներ էր գնում, մեզ միշտ ասում էր. «Թողեք մի քիչ կոփվեմ, ձեզանից հեռու լինեմ, կարոտին դիմանամ, ի վերջո, բանակ եմ գնալու»: Չնայած երկու ամսից մի փոքր ավելի ժամանակվա ծառայող էր, բայց շատ մեծ հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ ծառայակից ընկերների կողմից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մխիթարս բարձր ջերմություն ուներ։ Իրեն ասում էի, որ գնա «սանչաստ», բայց որքան էլ վատ լիներ, այնտեղ գնալ չէր սիրում։ Բուժակն իրեն տանում է այնտեղ, քանի որ ջերմությունն ավելի է բարձրանում։ Իրենց ճաշարանի հատվածը սկսում են ռմբակոծել։ Տղաներից մեկն է պատմել, որ Մխիթարը կաթիլայինի ասեղը հանել է երակից ու գնացել վիրավոր տղաներին օգնելու։ Վիրավոր տղաներին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, Մխիթարին էլ են ցանկացել տանել, նա չի համաձայնել՝ ես մնում եմ։ Զենքը վերցրել է, տաքության մեջ ուղևորվել դիրքեր»։ Սեպտեմբերի 27-ին նամակ է գրում մայրիկին. «Մե՛րս, որ զանգեք, չվերցնեմ, չմտածեք, ամեն ինչ լավ է, ձեզ լավ նայեք, մինչև զանգեմ, սիրում եմ ձեզ, կյանքերս»։

Ընտանիքը երեք օր որդու հետ կապ չի ունեցել։ «Զանգեց, զրուցեցինք, ասում էր, որ ամուր մնանք։ Տատիկի հետ խոսելիս հուզվել էր, ասել՝ ընկերս կողքիս զոհվեց։ Եվ նաև պատմել՝ երբ օդային հարված եղավ, խաչս կոտրվեց, ամեն անգամ միացնում եմ իրար, համբուրում, դնում թևիս գրպանի մեջ»։

Հոկտեմբերի 6-ի գիշերը՝ լույս 7-ին, տղաներին տեղափոխում են Հադրութ։ «Նահանջի հրաման էին տվել, տարել Հադրութի դպրոց։ Իր մոտ հեռախոսներ կային, բայց հասկանում էինք, որ չէր ուզում անընդհատ զանգել, մեզ անհանգստացնել։ Եթե ցանկանար, տուն էլ կգար, ինքը ֆիզիկապես պատրաստված էր, կոփված, բայց երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի։ Անգամ Հադրութի դպրոցում ընկերն ասել է՝ արի, չորրորդ վաշտի հետ գնանք, չի համաձայնել՝ բա տղե՞րքը»։

Հոկտեմբերի 9-ի երեկոյան տղաներին բարձրացնում են Խուռհատ սար։ «Այդ ժամանակ մայրիկին նամակ էլ է գրել։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան ևս նամակ է գրել։ Զանգահարում էինք, բայց չէր պատասխանում։ Հետո արդեն տղաները պատմեցին։ Դիպուկահարի կրակոցից սերժանտի ձեռքը կտրվել է։ Մխիթարն իրեն չի կորցրել, գրկել է տղային ու, սարն իջեցնելով, տեղափոխել իրենց ուազիկի մեջ։ Իրեն ասել են՝ արի, գնանք Ստեփանակերտ, բոլորիս դու ես փրկել»։ Բայց Մխիթարը կրկին մերժել է՝ տղերքը մնացին։ Ընկերներին թողել է մեքենայի մոտ և ինքը կրկին բարձրացել սարը։ «Ընկերներն են ասում՝ շանսեր շատ ուներ մարտի դաշտից ավելի ապահով վայր տեղափոխվելու, բայց որոշել էր մնալ։ Բոլորին օգնել է, դուրս բերել վտանգավոր հատվածներից։ Օրեր շարունակ անօդաչուների, «բայրաքթարի», կրակների տակով է անցել, ամսի 10-ին իբր բարձրացրել են ապահով վայր»։ Բայց տղաները դեմ առ դեմ հանդիպել են թշնամուն, մարտի բռնվել։ «Տղաներից մեկն է պատմում. «Սարն իջնում էինք, հասանք մի կետի, ես թռա, Մխիթարը չհասցրեց»։ Ենթադրում եմ, որ սարի վերևի հատվածից նռնակ են նետել տղայիս ուղղությամբ»։

Հոկտեմբերի 10-ին է անմահացել Մխիթարը, չնայած փաստաթղթերում որպես զոհվելու օր նշել են հոկտեմբերի 11-ը։ Իսկ հետո սկսվում են որոնողական աշխատանքները։ Մխիթարի հայրիկը մի քանի ծնողների հետ ևս մասնակցել է այդ աշխատանքներին։ «Այնպիսի պատկերներ եմ տեսել, որ նկարագրելու չէ, քարանում ես այդ ամենը տեսնելով։ Ողջ մնացած մարդկանց ևս կարողացել ենք գտնել»։ Նոյեմբերի 23-ին Մխիթարի և մի քանի տղայի մարմին տեղափոխում են Գորիս։ Հայրիկը փնտրում էր որդուն։ Ի վերջո, գտնում է։ Զինվորական գրքույկը Մխիթարի գրպանում է եղել։ Ընտանիքը որդուն հուղարկավորել է հունվարի 24-ին՝ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվելուց հետո։ Նրանք չեն կարողացել վերջին հրաժեշտը տալ իրենց որդուն, գրկել նրան։ Հայրիկն ասում է՝ Մխոյիս ճակատը համբուրելու հնարավորությունից անգամ զրկվեցի։

Հարազատ դպրոցում Մխիթարի անունով դասասենյակ է բացվել, նրա կիսանդրին տեղադրվել, շենքի բակում էլ՝ խաչքար, որը տեղադրվել է ոչ միայն Մխիթարի, այլ 44-օրյա պատերազմում անմահացած բոլոր տղաների հիշատակին։ Այս ամենն ընտանիքն արել է սեփական միջոցներով, նպատակը որդուն նաև այս ձևով ապրեցնելն է, նրա անունը վառ պահելը։

Ապրելու ուժի մասին։ «Փոքր տղաս մեզ ապրելու ուժ տվեց, իր մասին պետք է մտածենք։ Նա էլ է շատ ծանր տանում եղբոր կորուստը։ Անընդհատ գնում է Մխիթարիս մոտ։ Մեր ապրելու և գոյատևելու պատճառն ու իմաստը մեր Ալբերտ որդին է։ Մխոս միշտ ասում էր՝ էս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք։ Կարծես ինչոր բան զգար»։

Հ. Գ. - Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորվել է Էջմիածնի Տնկարանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»