Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեռերի ճակատամարտ. ինչպես գայթակղել և պահել տղամարդուն

ԼԱՅՖ

Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն: Այս ծեծված հարցն ինքն իրեն տալիս է յուրաքանչյուր կին: Հազիվ աղջնակն օրիորդ է դառնում, նրան սկսում է տանջել այս հարցը: Այս թեմայով գրքեր են գրում, սեմինարներ եւ թրեյնինգներ են կազմակերպում: Նորաձեւության եւ գեղեցկության աշխարհը միայն այս հարցի համար է աշխատում: Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն. վստահ եմ, որ յուրաքանչյուր կին իր «անսխալ» միջոցներն ու «յուրօրինակ» բաղադրատոմսն ունի: Նրանք, ովքեր հիմար են ու միամիտ, շտապում են իրենց գիտելիքով կիսվել աշխարհի հետ, իսկ նրանք, ովքեր հնարամիտ են, լեզուն ատամների տակ են պահում՝ նախընտրելով չավելացնել մրցակցուհիների թիվը: Հարցի պատասխանը պարզ է: Այս խաղի գլխավոր կանոնն է. սովորեք լսել:

Ցավոք, կանանց մեծամասնությունը նման «մեղք» ունի. մենք չենք կարողանում լսել: Ավելի ճիշտ, լսում ենք, բայց չենք ունկնդրում: Եվ այդ մեր ճակատագրական սխալն է: Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ արտահայտել մեր կանացի կա՛մ զզվանքը, կա՛մ հիացմունքը: Կարեւոր չէ, թե ինչ. գլխավորն ինչ-որ բան ասել, արա՛գ, մեզ խեղդում են զգացմունքները, որոնք հաճախ չեն թողնում, որպեսզի ուղեղը տեղեկությունն անհրաժեշտ բաժնին հասցնի: Այդ պատճառով էլ մենք թույլ ենք տալիս երկրորդ աններելի սխալը. խոսում ենք առանց մտածելու: Անհրաժեշտ է յուրացնել երկու պարզ կանոն. լռել ու լսել:

Տղամարդիկ պարզունակ արարածներ են: Նրանք էլ քիչ չեն սիրում խոսել, երբեմն՝ ավելի շատ, քան կանայք: Տղամարդկանց անհրաժեշտ է, որպեսզի իրենց լսեն: Ձեր գլխավոր նպատակը ոչ կպչուն ձեւով նրանց ստիպելն է, որ խոսել իրենց մասին: Աննկատ տանել այդ ուղղությամբ՝ մի քանի անմեղ հարց ուղղելով: Լսե՛ք, եւ գլխավորը՝ ուշադիր լսեք, թե ինչ է նա ասում: Մի ընդհատեք, ոչ մի դեպքում խոսակցությունը դեպի ձեզ մի ուղղեք: Որքան նա ձեզ հետ անկեղծանա, այնքան բարձր կլինեք նրա աչքում:

Նախ՝ նա չի էլ նկատի, թե ինչպես կսկսի ձեզ ավելի շատ վստահել: Եվ հետո, նրա աչքերում դուք խելացի կլինեք, իսկ այդ ամեն ինչ արժե:

Եթե նրա բոլոր զեղումներից հետո ձեզ զգացմունքներն այնքան ճնշող են, որ թթվածինը հազիվ է ուղեղին հասնում, նախքան ձեր զգացմունքներն ամբողջ ուժով նրա գլխին թափելը մի քանի վայրկյան լռեք: Ինչ-որ բան ասելուց առաջ մտովի մինչեւ տասը հաշվեք: Այդ բավարար կլինի, որ փոքր-ինչ սթափվեք եւ ի մի բերեք մտքերը: Ավելին, դրանով դուք զրուցակցին հասկացնում եք, որ լսել եք նրա ասածը, այլ ոչ թե լուռ սպասել խոսելու ձեր հերթին: Յուրացնելով առաջին հայացքից այս պարզ, բայց իրականում բարդ կանոնները, դուք անթերի կին կդառնաք գրեթե բոլոր տղամարդկանց համար:

Հաջորդ քայլով դուք պետք է տղամարդուն փորձեք հասկացնել, որ նա միակն է ու անկրկնելին: Սա արվեստ պահանջող նուրբ խաղ է: Այս հարցում կարեւորը չափը չանցնելն է: Այս խաղի ծուղակների եւ այն մասին, թե ինչպես չվրիպել, կարդացեք հաջորդ ակնարկում:

Լուիզա Սաքունց

NEWS.am STYLE

Ո՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը» Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբ տեղափոխվելու համար Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի Ֆրանսիայում Էբոլա տենդով առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու