Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կնոջ իրական գեղեցկությունը. արդյոք դու գեղեցի՞կ ես

ԼԱՅՖ

Կանացի գեղեցկության խնդիրը կա և մնում է ակտուալ մինչ օրս: Մարդկության բազմադարյա պատմության մեջ գեղեցկության չափանիշները փոխվել են անթիվ անգամներ, իսկ նոր սերունդները, ելնելով նոր թափ հավաքող «առաջընթաց» հասկացությունից, ստիպում են նորովի նայել այն ամենին, ինչը կապված է գեղեցկության, վարքի ու կնոջ կյանքի հետ:

Այս աշխարհը մեզ վրա բարդում է գեղեցկության մասին իր չափանիշները, որոնք, ինքնին, սուբյեկտիվ ու շատ փոփոխական մի բան են: Պատահե՞լ է, երբ քեզ մի իր դուր է եկել, իսկ ընկերուհիդ պնդել է, որ դրանում ոչ մի հետաքրքիր բան չկա: Դուք տարբեր եք, այդ պատճառով էլ յուրաքանչյուրդ իր տեսանկյունից է նայում շրջապատող աշխարհին ու այն ամենին, ինչ կա նրանում: Նույնը գեղեցկությանն է վերաբերում… Այն, ինչ որոշներին թվում է սարսափելի, մյուսները գլուխգործոց են համարում:

Կան աղջիկներ, ովքեր իրենց անարժան են համարում գեղեցկուհի կոչվելու: Գուցե պատանի տարիքում նրանք կարիք են ունեցել լսելու հաճելի խոսքեր իրենց արտաքինի մասին, սակայն լսել են ոչ հաճելի արտահայտություններ: Եվ հիմա, լինելով հասուն գեղեցկատես աղջիկներ, նրանք, միևնույնն է, չեն կարողանում ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին արարել է Աստված, և ամեն անգամ նայելով հայելու մեջ՝ լսում են անցյալից դեռ կանչող ձայները, թե այնքան էլ գեղեցիկ չեն:

Միլիոնավոր աղջիկներ ողջ աշխարհում դժբախտ կյանքով են ապրում՝ իրենք իրենց հասցնելով հյուծվելու աստիճանի, ատում են իրենց մարմինները մի քանիսի սուտ խոսքերի պատճառով: Ինչո՞ւ է դա կործանում նրանց կյանքը, եթե գեղեցկությունը պարզապես արտաքինը չէ միայն:

Աստվածաշնչում գրված է, որ ամեն մարդ հրաշալիորեն է արարված: Մարդն Աստծո արարչագործության պսակն է: Նա պարզապես չստեղծեց հերթական մարդ-արարածին, այլ Նա աշխատանք թափեց ու արարեց քեզ: Նայիր քո աչքերին, քթին, մազերին, մարմնին՝ այդ ամենի հեղինակն Աստված է: Հենց Նա է մտածել՝ փոսիկներ դնել քո այտերին, քո աչքերին ինքնտիպ բացվածք տալ ու հենց այդ գույնը շնորհել: Դու Նրա գլուխգործոցն ես: Դու պարզապես կրկնօրինակ ու նմանակ չես, այլ դու յուրահատուկ ես:

Մարդը Աստծո արարչագործության ու Նրա անսահման սիրո պսակն է: Ամենակարևորը, ինչ կա երկրի վրա՝ մարդն է: Հայրը ցանկանում է, որ մենք ոչ թե պարզապես անցկացնենք մեր օրերը, այլ վայելենք մեր ապրած ամեն մի պահը: Նախևառաջ իմացիր Աստծո՛ կարծիքը քո մասին, այդ կարծիքն ամենակարևորն է: Եվ այդ նույն Աստված ցանկանում է, որ դու սիրես ու հարգես ինքդ քեզ: Աստված քո մեջ դրել է արժանապատվություն, որն աշխարհը հավակնում է խլել: Թույլ մի՛ տուր այն խլել քեզնից: Հիշի՛ր, դու Արքայի դուստրն ես:

Արժանապատվությունը սերտորեն կապ ունի ներքին գեղեցկության հետ ու դրսևորվում է կնոջ՝ իր և իրեն շրջապատողների հանդեպ վերաբերմունքի մեջ: Եթե մինչ այս պահը դու կորցրել ես քո արժանապատվությունը, ապա միայն Աստված կարող է  այն վերականգնել: Հիշի՛ր, դու Արքայի դուստրն ես:

Աստծո սերը մեր հանդեպ անսահման է, միայն Նա գիտի դեպի քո սիրտը տանող ճանապարհը: Վստահի՛ր Նրան, հիշիր՝ միայն Աստծո հետ կարող ես իրապես ծաղկել ու դառնալ գեղեցիկ վարդ՝ քո Արարչի այգում:

Արքայի՛ դուստր, դու գեղեցիկ ես: Դու յուրահատուկ ես: Աստված ստեղծել է քեզ հենց այնպիսին, ինչպիսին դու պետք ես Իրեն: Այս աշխարհը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա՝ առանց քո պայծառ ժպիտի ու փայլող աչքերի: Փայլի՛ր, թանկագի՛նս:

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին