Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Սամսուն քաղաքում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը, փոխանցում է gazeta.press-ը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վնասվել են երկու տների տանիքներ, ինչպես նաև կոտրվել են ապակիները։ Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով՝ բնակչության շրջանում տուժածներ չկան:
Ընկած դրոնի երկարությունը մոտավորապես մեկ մետր է։ Վթարի վայրում աշխատում են փորձագետներն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք ուսումնասիրում են բեկորները՝ պարզելու ԱԹՍ-ի անկման ճշգրիտ տեսակը, ծագումը, հետագիծը և պատճառները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



