«BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Նարեկ Ղ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Արմավիր M-5 ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված արագաչափ սարքին, կոտրել այն և մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Հետևեք մեզ՝ այստեղ



