Ուկրաինայում պատրաստվում են կալանավորել Զելենսկու կնոջը. РИА Новости
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՆԱԲՈւ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՍԱՊ) ավարտում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի դեմ հետաքննությունը, РИА Новости-ին հայտնել են ռուսաստանյան ուժային կառույցներից։
«Զելենսկու կնոջը կալանավորելու համար հակակոռուպցիոն մարմինները բավարար հիմքեր ունեն։ Ներկայումս որոշվում է, թե որ քրեական գործը պետք է լինի առաջինը», — հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա, այս տեղեկությունն արդեն դադարել է գաղտնիք լինել հենց Զելենսկու համար, որը ուժեղացրել է ընտանիքի պահպանությունը և սկսել է սակարկել արևմտյան գործընկերների հետ։
«Ուկրաինացի քաղաքական տեխնոլոգները իրենց ղեկավարին խորհուրդ են տալիս պաշտոնապես և հնարավորինս հրապարակայնորեն ամուսնալուծվել, իսկ ԶԼՄ-ներում տարածել այն թեզը, թե 2019 թվականից Ելենան փաստացի չի տեսնում իր ամուսնուն։ Ինքը՝ Զելենսկին, այս իրավիճակը դիտարկում է բացառապես իմիջի կորստի տեսանկյունից», — հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



