Մանկապարտեզի դաստիարակչուհին պատահաբար վերմակով խեղդել է երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի մանկապարտեզներից մեկում 14 ամսական երեխա է մահացել դաստիարակչուհու անփութության հետևանքով, հաղորդում է Past.am-ը՝ հղում անելով BBC-ին։
Ողբերգությունը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Դադլի քաղաքում գտնվող մանկապարտեզում։ Ըստ հրապարակման՝ 20-ամյա դաստիարակչուհին երեխային քնեցնելու ընթացքում նրան չափազանց ամուր է փաթաթել քնապարկի մեջ և վերմակով ծածկել գլուխը։
Արդյունքում փոքրիկը կորցրել է շնչելու հնարավորությունը և մահացել։ Դեպքը արձանագրվել է տեսահսկման համակարգի միջոցով, ինչից հետո կինը խոստովանել է իր մեղքը՝ չկանխամտածված սպանության գործով։
Դատարանում նշվել է, որ երեխայի քնելու նման պայմանները լուրջ վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, իսկ դաստիարակչուհու գործողությունները որակվել են որպես կոպիտ անփութություն։
Մանկապարտեզի տնօրենը ևս ընդունել է, որ խախտվել են աշխատանքի անվտանգության և երեխաների խնամքի պահանջները։
Գործի քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



