Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա. Գ.Ծառուկյան
ԲԼՈԳՔայլերթ Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ։ Նմանատիպ հանդիպումները ևս մեկ հնարավորություն են մարդկանց հետ անմիջական ու անկեղծ շփվելու, նրանց մտահոգություններն ու սպասումները լսելու համար։
Ներկայացրեցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի իրական բարելավմանը։
Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ և վստահություն, որ միասին կարող ենք փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն ու զարգացող պետություն։ Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա։



