Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գագիկ Ստեփանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մամիկոնյանց փողոց) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝
- արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- արտադրական շինությունների առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Հետևեք մեզ՝ այստեղ



