Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Հանրապետության տարածքում մայիսի 18-ի ցերեկը, 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի և 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



